Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՔԴ/3724/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Նախագահող դատավոր` Ս.Թորոսյան

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
N ԵԱՔԴ/3724/02/17 քաղաքացիական գործով



Հայցվոր՝ Անժելա Պատվականի Գևորգյանին
(ՀՀ, Արարատի մարզ, գ.Այնթապ, փ.20, տուն 17/1)

Անժելա Գևորգյանի ներկայացուցիչ՝ Դիանա Գրիգորյանին
(ՀՀ, ք.Երևան, Տերյան 105/1, Ցիտադել բիզնես կենտրոն, 3-րդ հարկ, սենյակ 308)


Քաղաքացիական գործի համարը` ԵԱՔԴ/3724/02/17
Կողմերը և պահանջը` ըստ հայցի Անժելա Պատվականի Գևորգյանի ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, «Էյ-Ի-Ջի Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` վճարված գումարը որպես կանխավճար դիտարկելուն և պարտավորությունների մարմանը փոխանցելուն պարտավորեցնելու, գազամատակարարման դադարեցումը, ինչպես նաև վճարում իրականացնելուց հետո գազամատակարարման չվերականգնման գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու, արձանագրություններն անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջների մասին։
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` գործի քննությունը հետաձգվել է՝ հայցվոր Անժելա Գևորգյանի պատշաճ ծանուցումն ապահովելու նպատակով:
Դատական նիստի օրը, ժամը և վայրը` 15.08.2019թ. ժամը`11:00, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենք (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 13)։

Ի գիտություն` Դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:



Դատավորի օգնական` Ա.Ղազարյան


Դատարան ներկայանալիս խնդրվում է Ձեր
հետ ներկայացնել նաև Ձեր անձնագիրը,
սոցիալական քարտը դրա առկայության դեպքում

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 343

Էլ. փոստ`