Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ/0934/02/17 Քաղաքացիական գործով երրորդ անձ Աննա Հրանտի Սարգսյանի, Արմեն Սուրիկի Սարգսյանի, Արմինե Սուրիկի Սարգսյանի, Նառա Սուրիկի Սարգսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր:

18.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78 -րդ հոդվածի 7-րդ մաս

Քաղաքացիական գործով երրորդ անձ
Աննա Հրանտի Սարգսյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Կարեյան փ., 1 փկղ., տուն 12

Արմեն Սուրիկի Սարգսյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Կարեյան փ., 1 փկղ., տուն 12

Արմինե Սուրիկի Սարգսյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Կարեյան փ., 1 փկղ., տուն 12

Նառա Սուրիկի Սարգսյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Կարեյան փ., 1 փկղ., տուն 12

28.03.2019 թվականի նախնական դատական նիստում Դատարանը արձանագրային որոշմամբ սահմանել է սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերը: Թիվ ԳԴ/0934/02/17 քաղաքացիական գործի լուծման համար էական նշանակություն և ապացուցման ենթակա փաստերի ապացուցման պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև բաշխվել է հետևյալ կերպ.
1.1. «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության վրա դնել հետևյալ փաստերի ապացուցման պարտականությունը.
• Ընդհանուր սեփականության համապատասխան մասնակցի (պարտապանի)՝ հայցվորի նկատմամբ չկատարված պարտավորությունների առկայությունը.
• Պարտատիրթջ նկատմամբ պարտավորությունները մարելու համար ընդհանուր սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարությունը.
• Բաժինը բնեղենով առանձնացնելն անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, կամ դրա դեմ առարկում են ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները.
• Պարտատիրոջ կողմից ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներին պարտապանի բաժինը շուկայական գնով գնելու առաջարկ ներկայացրած լինելու փաստը.
• Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները հրաժարվել են ձեռք բերել պարտապանի բաժինը:
• 1.2. Պատասխանող Սուրիկ Սիմոնի Սարգսյանի վրա դնել հետևյալ փաստի ապացուցման պարտականությունը.
• Պարտապանի այլ գույքի առկայությունը:
08.02.2019 թվականին ՀՀ Գեղարքւնիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակ է մուտքագրվել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի գրավոր միջնորդությունը՝ շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու և փորձաքննության կատարումն ապահովելու վերաբերյալ:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ/0934/02/17 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակված է 2019 թվականի հուլիսի 12-ին, ժամը 10:30-ին՝ դատարանում (հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18) և Ձեր ներկայացուցիչը նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով, պատշաճ լիազորագրով հրավիրվում է Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես երրորդ անձ:
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես երրորդ անձ` Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ`ք.Գավառ:




ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հասցե` ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` +374 264 2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`