Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԿԴ2/1115/02/18 քաղաքացիական գործով դատական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում:

18.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3 -րդ մաս

Պատասխանող-Սամվել Ազիզբեկյանին
/ՀՀ,Կոտայքի մարզ, ավ. Արզնի, 5-րդ փող, 3-րդ նրբ.,տ.15/

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի /դատավոր` Ա.Սիսակյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<ՎՏԲ-Հայաստան բանկ >>ՓԲԸ-ի ընդդեմ Սամվել Ազիզբեկյանի գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` Դուք պարտավոր եք երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել գրավոր պատասխան հայցադիմումի վերաբերյալ, կամ ներկայացնել լրացուցիչ ժամկետ խնդրելու վերաբերյալ հիմնավորված միջնորդություն: Պատասխան չներկայացնելն առաջացնում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հետևանքները, այն է` պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Հայցադիմումին կից փաստաթղթերը, դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են դատարանում:
Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Դատավորի գործավար Ս.Մկրտչյան

Հասցե` ՀՀ. Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս 13, փողոց 1/1

Հեռ..` +374 223 2 69 38

Էլ. փոստ`