Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/5930/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ կետ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

0057, Աջափնյակ նստավայր` ք.Երևան,Նազարբեկյան թաղ. 40, հեռ. (+37410) 33-95-96 (ներքին՝ 209), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak-dataran@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com

Գործ թիվ ԵԴ/5930/02/18
<<18>> հունիսի 2019թ.
Քաղաքացիական գործով պատասխանող՝
Արվին Մաթևոսյանին
/ՀՀ, Արարատի մարզ, գյուղ Նորամարգ /

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի` <<Ինգո Արմենիա>> ԱՓԲ ընկերության ընդդեմ Հասմիկ Կանդարյանի, Արվին Մաթևոսյանի՝՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2019 թվականի հուլիսի 25-ին, ժամը 15:00-ին (ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
- դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Հարգանքով`

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Նազարբեկյան թաղ.40

Հեռ..` +374 10 33 95 96 /ներքին 209/

Էլ. փոստ`