Թիվ ԳԴ/0143/02/12 քաղաքացիական գործով երրորդ անձ Քրիստինե Հակոբյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
19.06.2019
Քաղաքացիական գործով երրորդ անձ
Քրիստինե Հակոբյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Կարապետյան 57
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/0143/02/12 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Հայկ Դավթյանի, երրորդ անձ՝ Քրիստինե Հակոբյան՝ ընդհանուր սեփականությունից բաժինն առանձնացնելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով երրորդ անձ Քրիստինե Հակոբյանին (Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Կարապետյան 57), ), սակայն ծրարը վերադարձվել է դատարան՝ «Տեղափոխված» նշումով:
02.05.2019 թվականին ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (քաղաք Գավառի նստավայր) գրասենյակ է մուտքագրվել «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության գրավոր միջնորդությունը, որով խնդրել է հայցից հրաժարվելու հիմքով գործի վարույթը կարճել:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (1998 թվականի հունիսի 17-ի) 32-րդ հոդվածը, հայցվորի ներկայացված պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը, թիվ ԳԴ/0143/02/12 քաղաքացիական գործով 2019 թվականի հուլիսի 11-ին` ժամը 09:45-ին հրավիրվել է դատական նիստ:
Դուք, որպես երրորդ անձ (Ձեր ներկայացուցիչը), անձը հաստատող փաստաթղթով, ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով 2019 թվականի հուլիսի 11-ին հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (հասցե` ք. Գավառ, Սայադյան 18)` նույն օրը ժամը 09:45-ին նշանակված դատական նիստին մասնակցելու համար:
Ի գիտություն
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ