Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ1/1394/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցում

20.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ





ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ1/1394/02/17

ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
նախագահությամբ` դատավոր Լ. Հովհաննիսյանի
քարտուղարությամբ` Ա. Ասլանյանի
մասնակցությամբ՝
պատասխանողի ներկայացուցիչ՝ Ս. Եղիազարյանի
/26.01.2019 թվականին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիր,
փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 524/

2019 թվականի մարտի 12-ին (ք. Մարալիկ)
դռնբաց դատական նիստում, ուսումնասիրելով ըստ հայցի` <<Ինեկոբանկ>> ՓԲ ընկերության (ՀՎՀՀ` 02518512, գրանցման վկայական թիվ 0169, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Թումանյան 17, այսուհետ նաև` Հայցվոր կամ Բանկ) ընդդեմ Գառնիկ Սիմոնի Դավթյանի (անձնագիր՝ АM0487870, տրված՝ 25.10.2011 թվականին, 034-ի կողմից, հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գ. Արփենի, 3-րդ փողոց, տուն 12), Ջուլիետա Մեխակի Բադիկյանի (հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գ. Արփենի, 3-րդ փողոց, տուն 12), Սիմոն Գառնիկի Դավթյանի (հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գ. Արփենի, 3-րդ փողոց, տուն 12) և Արման Գառնիկի Դավթյանի (հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գ. Արփենի, 3-րդ փողոց, տուն 12, այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ ընդհանուր սեփականությունից բաժինն առանձնացնելու և բռնագանձում տարածելու պահանջների մասին թիվ ՇԴ1/1394/02/17 քաղաքացիական գործը,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը.
06.11.2017 թվականին դիմելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Դատարան) Հայցվորի ներկայացուցիչը խնդրել է ընդհանուր սեփականություն համարվող անշարժ գույքից Պատասխանող Գառնիկ Դավթյանի բաժինն առանձնացնել, բաժնի վրա տարածել բռնագանձում, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարը հետագայում բաշխել համասեփականատերերի միջև, ինչպես նաև լուծել դատական ծախսերի հարցը:
Դատարանի (դատավոր` Ա. Խաչատրյան) 08.11.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի (դատավոր՝ Ա. Խաչատրյան) 25.12.2017 թվականի որոշմամբ նշանակվել է շինարարատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն և նույն օրվա մեկ այլ որոշմամբ գործի վարույթը կասեցվել է՝ փորձաքննություն նշանակված լինելու հիմքով:
08.10.2018 թվականին <<Էքսպերտ Գրուպ>> ՍՊ ընկերությունից ստացվել է 02.10.2018 թվականի թիվ 18-001 եզրակացությունը:
Դատարանի (դատավոր՝ Ա. Խաչատրյան) 09.10.2018 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է:
01.11.2018 թվականին Հայցորի կողմից Դատարանին ներկայացվել է <<Էքսպերտ Գրուպ>> ՍՊ ընկերությանը փորձաքննության արժեքը վճարելու վերաբերյալ վճարման հանձնարարականը:
Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի օգոստոսի 10-ի թիվ ՆՀ-385-Ա հրամանագրով 2019 թվականի հունվարի 01-ից դատավոր Արմեն Օնիկի Խաչատրյանը տեղափոխվել է ՀՀ սնանկության դատարան:
Նշված քաղաքացիական գործը 24.12.2018 թվականին մակագրվել է դատավոր Լ. Հովհաննիսյանին և հանձնվել է դատավորին 26.12.2018 թվականին:
Դատարանի 28.12.2018 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և գործը դատաքննության նախապատրաստելու համար հրավիրվել է նախնական դատական նիստ:
Դատարանը 12.03.2019 թվականի նախնական դատական նիստի ընթացքում բավարարել է Պատասխանող Գառնիկ Դավթյանի ներկայացուցիչ Ս. Եղիազարյանի միջնորդությունը և որոշել է հաջորդ դատական նիստին Դատարան հրավիրել շինարարտեխնիկական փորձագետ Արմեն Հովհաննիսյանին:
Տվյալ դեպքում նախնական դատական նիստը կայացել է գործին մասնակցող անձանցից Հայցվորի (մերկայացուցչի) և Պատասխանողների բացակայությամբ` ելնելով գործն ողջամիտ ժամկետում քննելու 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ ամրագրված իրավադրույթի պահանջներից:

2. Դատարանի իրավական վերլուծությունները
Դատարանը, լսելով Պատասխանող Գառնիկ Դավթյանի ներկայացուցիչ Ս. Եղիազարյանին, ուսումնասիրելով գործին մասնակցող անձանց ներկայացրած պահանջները և դրանց դեմ ներկայացված առարկությունները (և (կամ) առարկությունների բացակայությունը)՝ եկավ հետևյալ եզրահանգման.

Սույն քաղաքացիական գործով նշանակված նախնական դատական նիստի ընթացքում պարզվել է հայցի առարկան և հիմքը, վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա օրենսդրությունը:
Միաժամանակ կողմի հետ քննարկվել է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` բաշխվել է ապացուցման պարտականությունը, մասնավորապես՝ սույն գործով ապացուցում պահանջող փաստերի շրջանակը (ապացուցման առարկան) կազմում են հետևյալ փաստերը.
ա) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով դիմելով դատարան՝ պարտատերը նախևառաջ պետք է հիմնավորի ընդհանուր սեփականության համապատասխան մասնակցի (պարտապանի)` իր նկատմամբ չկատարված պարտավորություններ ունենալու հանգամանքը (ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը),
բ) ընդհանուր սեփականության մասնակցի մոտ այլ գույքն անբավարար է պարտատիրոջ նկատմամբ պարտավորությունները մարելու համար (ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը),
գ) միաժամանակ այն դեպքում, երբ պարտապանն առարկում է նշված փաստի դեմ, վերջինս է կրում այլ գույքի առկայությունն ապացուցելու պարտականությունը, հետևաբար նաև այդ փաստի վիճելի լինելու դեպքում՝ դրանից բխող բացասական հետևանքները,
դ) բաժինը բնեղենով առանձնացնելն անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, կամ դրա դեմ առարկում են ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները (ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը),
ե) պարտատերն ընդհանուր uեփականության մնացած մաuնակիցներից պահանջել է շուկայական գնով գնել պարտապանի բաժինը (ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը),
զ) ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները հրաժարվել են ձեռք բերել պարտապանի բաժինը (ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը):
Միևնույն ժամանակ, սահմանվել է ապացույցների ներկայացման ժամկետները, այն է՝ մինչև դատաքննության սկսելը կողմերը կարող են սույն գործի ապացուցում պահանջող փաստերի վերաբերյալ ներկայացնել համապատասխան ապացույցներ, ընդ որում, որոշվել է ապացույցների հետազոտման կարգը, այն է՝ դասական եղանակով.
Լսե՛լ Հայցվորին (ներկայացուցչին), եթե Դատարանի կամ գործին մասնակցող անձանց կողմից լինեն հարցեր, ապա՝ կտրվեն, լսե՛լ Պատասխանողին (ներկայացուցչին)՝ հարցեր տալու հնարավորություն տալով գործին մասնակցող մյուս անձանց, երրորդ անձանց առկայության դեպքում՝ լսե՛լ նրանց, Դատարանի կողմից գործի ապացույցները հետազոտել անմիջականորեն` ծանոթանալ գրավոր ապացույցներին, զննել իրեղեն ապացույցները, լսել փորձագետների եզրակացությունները, վկաների ցուցմունքները և գործին մասնակցող անձանց ցուցմունքները (դրանց առկայության դեպքում):
Գործի քննության նախապատրաստական փուլի ընթացքում իրականացվել են գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:
Ելնելով վերոգրյալից` Դատարանը գտել է, որ նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածով նախատեսված` գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող բոլոր գործողությունները, հետևաբար, գործը համարում է նախապատրաստված դատաքննության:
ՀՀ վճռաբեկ դատարանը, Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով 01.02.2008 թվականի որոշմամբ անդրադառնալով դատավարությունում կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքներին, ինչպես նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իրավական վերլուծությանը, արձանագրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն դիրքորոշումը, որ «հավասարության» սկզբունքը` կողմերի միջև «արդար հավասարակշռության» իմաստով պահանջում է, որ յուրաքանչյուր կողմ ունենա ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի նվազ բարենպաստ վիճակում: Մրցակցային դատաքննության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի վճիռը, կետ 38): Թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում ուղղակիորեն նշված չէ, սակայն Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում (Կոլոցցան ընդդեմ Իտալիայի գործով 12.02.1985 թվականի վճռի 28-րդ կետ) արտահայտել է այն դիրքորոշումը, որ Պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործին մասնակցող անձինք չեն ներկայացել նախնական դատական նիստին, հետևաբար նրանց օբյեկտիվորեն հայտնի չէ Դատարանի կողմից որոշված ապացուցման առարկան, մինչդեռ յուրաքանչյուր կողմին պետք է տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում, Դատարանը գտնում է, որ կողմերը և գործին մասնակցող անձինք կարող են սույն գործով ապացուցում պահանջող փաստերի (ապացուցման առարկայի) վերաբերյալ համապատասխան ապացույցներ ներկայացնել Դատարան՝ մինչև գործով դատաքննության սկսելը՝ ելնելով իրավական որոշակիության, կողմերի մրցակցության, զենքերի հավասարության, գործի արդյունավետ և արդար դատաքննության սահմանադրական և կոնվենցիոն սկզբունքներից:

Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերով, 1441-րդ հոդվածի 2-րդ կետով, 145-րդ, 1499-րդ հոդվածներով` Դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Թիվ ՇԴ1/1394/02/17 քաղաքացիական գործը նշանակել դատաքննության 2019 թվականի օգոստոսի 12-ին, ժամը <<16:00>>-ին, դատարանում (ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198):
2. Որոշումը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ԴԱՏԱՎՈՐ` Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հ.Շահինյան 198

Հեռ..` +374/242 21898

Էլ. փոստ`