Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ3/0326/02/19 քաղաքացիական գործով ծանուցում փաստաթղթերի դեպոնացման մասին:

20.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ3/0326/02/19
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
նախագահությամբ` դատավոր Լ. Հովհաննիսյանը

2019 թվականի ապրիլի <<09>>-ին (ք. Մարալիկ)
ծանոթանալով <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության (ՀՎՀՀ` 00400222, գրանցման վկայական թիվ 64, հասցե` ՀՀ, 0002, ք. Երևան, Մոսկովյան 35, այսուհետ նաև` Հայցվոր կամ Բանկ) ընդդեմ Ինգա Լյովայի Ղուկասյանի (նույնականացման քարտ՝ 007490485, տրված՝ 08.12.2015 թվականին 022-ի կողմից, հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, գ. Բագրավան, 3-րդ փողոց, տուն 20, այսուհետ նաև` Պատասխանող)՝ 90.978,60 ՀՀ դրամ գումարի բռնագանձման, 26.03.2019 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը, բայց ոչ ավել քան 19.07.2021 թվական, վարկի ոչ ժամկետանց մնացորդի նկատմամբ պայմանագրի 1.1-րդ կետով նախատեսված 0% տոկոսներ հաշվեգրելու, 26.03.2019 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը ժամկետանց վարկի մնացորդի և ժամկետանց տոկոսների նկատմամբ օրական 0.1%-ի չափերով տույժեր և 26.03.2019 թվականից մինչև պարտավորությունների փաստացի մարումը, պայմանագրի 2.5.-րդ կետով նախատեսված ամսեկան սպասարկման վճարներ հաշվեգրելու և բռնագանձելու պահանջների մասին հայցադիմումին,
ՊԱՐԶԵՑԻ
I. Հայցադիմումը ներկայացված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:
Հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը դատավորին տրամադրվել են 08.04.2019 թվականին:
Հայցադիմումն ընդդատյա է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:
Հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքեր չկան:
II. Հայցվորը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ և 129-րդ հոդվածները, միջնորդել է հայցագնի չափով արգելանք դնել Պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա, նկատի ունենալով, որ նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ընդունված՝ 09.02.2018 թվականին, ուժի մեջ մտած՝ 09.04.2018 թվականին) 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոցներն են`1) պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելը. (...): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է կիրառել հայցի ապահովման մի քանի միջոց, 3-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոցը պետք է համաչափ լինի ներկայացված պահանջին և հայցի ապահովմամբ հետապնդվող նպատակին, իսկ 4-րդ մասի համաձայն՝ կիրառվող հայցի ապահովման միջոցը չպետք է հանգեցնի իրավաբանական անձի գործունեության իրականացման փաստացի անհնարինության կամ նրա գործունեության համար ստեղծի էական խոչընդոտներ կամ հանգեցնի իրավաբանական անձի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման: «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գնումների հետ կապված վեճերով չի կարող կիրառվել հայցի ապահովման այնպիսի միջոց, որը կհանգեցնի գնման գործընթացի կամ գնման պայմանագրի կատարման կասեցմանը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը կարող է ներկայացվել առաջին ատյանի դատարան հայցադիմումի հետ կամ մինչև գործով դատաքննության ավարտը: Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը կարող է շարադրվել հայցադիմումում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը պետք է պարունակի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի առկայության վերաբերյալ հիմնավորումներ և նշում հայցի ապահովման միջոցի կամ միջոցների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը դատարանը քննում է առանց դատական նիստ հրավիրելու ոչ ուշ, քան այն ստանալու հաջորդ օրը, իսկ եթե միջնորդությունը ներկայացվել է հայցադիմումի հետ, ապա հայցադիմումը վարույթ ընդունելու հետ մեկտեղ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը չի համապատասխանում սույն օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, ապա այն դատարանի կողմից չի քննվում, որի մասին միջնորդությունը ներկայացրած անձը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը, իսկ 3-րդ մասի համաձայն՝ միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է՝ 1) հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշում. 2) հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մասնակի բավարարելու մասին որոշում. 3) հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշում, նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը լրիվ կամ մասնակի մերժվում է, եթե բացակայում են հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը, իսկ 5-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության կապակցությամբ դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է միջնորդությունը ներկայացրած անձին, իսկ նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու, հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մասնակի բավարարելու մասին դատարանի որոշումը մերժման մասով կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանի կողմից բողոքը բավարարվելու դեպքում հայցի ապահովման միջոցները կիրառվում են վերաքննիչ դատարանի որոշմամբ: Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա չէ բողոքարկման: Վերը նշված իրավադրույթների վերլուծությունից հետևում է, որ հայցի ապահովման միջոցներն, inter alia (ի թիվս այլնի), պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելն է, որպիսի հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին: Ընդ որում, հայցի ապահովման ինստիտուտը նպատակ է հետապնդում երաշխավորելու հետագայում ընդունվող դատական ակտի կատարումը: Հայցի ապահովում կիրառելու համար անհրաժեշտ է ապացուցել հայցի ապահովում չկիրառելու դեպքում դատական ակտի կատարման դժվարացման կամ անհնարինության հանգամանքը:
Տվյալ դեպքում սույն գործով հայցի առարկան հանդիսանում է 90.978,60 ՀՀ դրամ գումարի բռնագանձումը և տուժանքի հաշվեգրումը, մինչդեռ Հայցվորը միջնորդության մեջ բացի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ և 129-րդ հոդվածների վկայակոչումից, ուրիշ որևէ հիմնավորում չի նշել առ այն, որ հայցի ապահովման միջոցներ չձեռնարկելը կդժվարացնի կամ անհնարին կդարձնի կայացվելիք դատական ակտի կատարումը: Դատարանն արձանագրում է, որ միջնորդության մեջ բացի օրենսդրական ձևակերպումներից առկա չէ որոշակի փաստական հանգամանքներ, իսկ միջնորդությանը կից չկա որևէ ապացույց, որտեղ առկա փաստական տեղեկությունները կարող են հաստատել միջնորդության հեղինակի ներկայացրած փաստարկները և մտավախություններն առ այն, որ հայցի ապահովման միջոցներ չձեռնարկելը կդժվարացնի կամ անհնարին կդարձնի կայացվելիք դատական ակտի կատարումը, համենայնդեպս, միջնորդության մեջ շարադրված փաստերը հաստատող ուղղակի կամ անուղղակի ապացույց Հայցվորը չի ներկայացրել, ուստի կամայական կերպով ներկայացված խնդրանքը չի կարող բավարարվել: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ընդգծել, որ հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքը չի կարող հասկացվել վերացականորեն, այլապես այն կիմաստազրկվի՝ չծառայելով իր նպատակին:
Վերոգրյալից ելնելով՝ Դատարանը եկավ այն համոզման, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի իմաստով Հայցվորի միջնորդությունը հիմնավորված չէ, այն չի բխում նաև նույն օրենսգրքի 129-130-րդ հոդվածների պահանջներից, ուստի պետք է կայացնել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը լրիվ մերժելու մասին որոշում, քանի որ բացակայում են հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը և հիմնավորումները և Հայցվորի կողմից չի ապացուցվել հայցի ապահովում չկիրառելու դեպքում դատական ակտի կատարման դժվարացման կամ անհնարինության հանգամանքը:
Հիմք ընդունելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.10.2018 թվականի թիվ ՇԴ3/0799/02/18 քաղաքացիական գործով արտահայտված իրավական դիրքորոշումը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 124-րդ, 125-րդ, 128-131-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ, 360-362-րդ հոդվածներով`
ՈՐՈՇԵՑԻ
1. Հայցադիմումն ընդունել վարույթ:
2. Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը լրիվ մերժել:
3. Որոշումը Հայցվորին հանձնել առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրան ուղարկել ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն, իսկ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկել պատասխանողին և գործին մասնակցող այլ անձանց հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ընդունելու օրվանից երկու շաբաթ հետո, եթե հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը լրիվ մերժելու մասին որոշումը չի բողոքարկվել, իսկ հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը լրիվ մերժելու մասին որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվելու դեպքում ուղարկել պատասխանողին և գործին մասնակցող այլ անձանց՝ հայցի ապահովման մասին դատարանի որոշումը կատարելուց հետո՝ եռօրյա ժամկետում, իսկ բողոքը մերժելու դեպքում՝ գործը վերաքննիչ դատարանից ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում:
4. Որոշումը՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասով, օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման, իսկ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը լրիվ մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` Հայցվորի կողմից այն ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում։

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հ.Շահինյան 198

Հեռ..` +374/242 21898

Էլ. փոստ`