Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/0613/17/19 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

21.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99 հոդվածի 3 մաս


Պատասխանող՝ Արսեն Թոլմանի Սուքիասյաննին
հասցեն՝ ք.Երևան, Օգանովի փող., 2շ., 66 բն.

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Մարինա Տաշչյան) 24.05.2019թ. որոշմամբ վարույթ է ընդունվել «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի՝ «Օպտիմուս Լեքս» ՍՊ ընկերության մշտապես գործող արբիտրաժային դատարանի 02.05.2019 թվականի թիվ 04-073/03/19 վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու պահանջի մասին դիմումը և նշանակվել է եզրափակիչ դատական ակտի հրապարակաման օր՝ 24.06. 2019թ., որն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում:
Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների խախտմամբ վկայակոչված փաստերը հաշվի չեն առնվում, իսկ դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք վկայակոչողը (ներկայացնողը) հիմնավորում է սահմանված ժամկետում տվյալ փաստը վկայակոչելու, դատավարական փաստաթուղթը կամ ապացույցը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումը կայացվելու պահից հայցի առարկան կամ հիմքը փոփոխել չի թույլատրվում:

Հասցե` ք. Երևան Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 209776

Էլ. փոստ`