Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ1/1503/03/15 վճարման կարգադրությամբ դատական ծանուցագիր

21.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց Զորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս

Դատական Ծանուցագիր

Մամիկոն Արայիկի Իսկանդարյանին
Արարատի մարզ, ք. Արարատ, Խանջյան փող., հանր. 56, 117 սեն.

Թիվ ԱՎԴ1/1503/03/15 վճարման կարգադրությունն ըստ դիմումի <<Յուքոմ>> ՍՊԸ-ի ընդդեմ Մամիկոն Իսկանդարյանի՝ վճարման կարգադրություն արձակելու պահանջի մասին, <<Յուքոմ>> ՍՊԸ-ի դիմումը՝ վճարման կարգադրության վերաբերյալ կատարողական թերթ տրամադրելու և Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկելու, կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ դատական նիստը նշանակվել է 2019 թվականի հուլիսի 03-ին, ժամը՝ 13:45-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում /ք. Մասիս, Հերացու 26/31/ :
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստ անցկացնել իր բացակայությամբ: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատական նիստի ժամանակ և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:

Դատավորի օգնական՝ Վ. Ավետիսյան

Հասցե` ՀՀ Արարատի մարզ ք. Մասիս Հերացու 26/31

Հեռ..` +374 236 45350

Էլ. փոստ`