Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/0658/17/19 արբիտրաժային գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր

24.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/0658/17/19


Արբիտրաժային գործով պատասխանողներ
Նարինե Համազասպի Հակոբյանին
Արեն Համազասպի Հակոբյանին
/ՀՀ, ք. Երևան, Վրացական 10, բն. 48/
Աշոտ Սուրենի Մնացականյանին
ՀՀ,ք. Երևան, Քանաքեռ ՀԷԿ 4/1-13ա
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հ. Զարգարյանի 07.06.2019 թվականի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է Ձեզ: Նշված որոշման համաձայն՝ արբիտրաժային վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելու մասին որոշումը կհրապարակվի 2019 թվականի հուլիսի 03-ին ժամը 17:02:
Տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աջափնյակ նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան 40 թաղամաս):
Պարզաբանվում է, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ դիմումը և դրան կից փաստաթղթերը, դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը (դիմումը և այլ փաստաթղթերը ներկայացվում են դատարանի գրասենյակ՝ ք. Երևան, Նազարբեկյան 40 թաղամաս հասցեով):
Տեղեկացվում եք, որ Դուք իրավունք ունեք Դատարան ներկայացնել գրավոր առարկություն կամ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 45-րդ գլխի հոդվածներով սահմանված հատուկ վարույթի կարգով արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու մասին դիմում (դիմումը, որպես կանոն, ներկայացվում է ոչ սույն գործի շրջանակներում):
Միաժամանակ պարզաբանվում է, որ արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալուց հետո արգելվում է արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելը, բացառությամբ այն դեպքի, երբ վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացրած անձը հիմնավորում է արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումով վարույթի ընթացքում նման դիմում ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:


Հարգանքով՝

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԼԻԼԻԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Նազարբեկյան 40 թաղ.

Հեռ..` +374 10 33 95 96

Էլ. փոստ`