Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ/0557/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Երրորդ անձ Դուխիկ Ժորայի Խաչատրյանին
/ՀՀ Արագածոտնի մարզ, քաղաք Ապարան, Տոնոյան փողոց, տուն 7 /

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի` <<Ֆինքա ՈՒՎԿ>>ՓԲԸ-ի ընդդեմ Ցոլակ Խաչատրյանի, երրորդ անձինք` Դուխիկ Խաչատրյանի, Գարիկ Խաչատրյանի, Արծրուն Խաչատրյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Դուք ծանուցվում եք ներկայանալու թիվ ԱՐԱԴ/0557/02/19 քաղաքացիական գործով որպես` երրորդ անձ:
Տեղեկացվում է, որ սույն քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2019 թվականի հուլիսի 14-ին, ժամը`10:30-ին, ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (հասցեն` քաղաք Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65, դատական նիստերի դահլիճ թիվ 3):


ԴԱՏԱՎՈՐ` Ա.ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ԱԼԵՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65

Հեռ..` +374 232 3-65-08

Էլ. փոստ`