Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԱՎԴ2/0468/02/20 քաղաքացիական գործով

01.07.2020

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԹԻՎ ԱՎԴ2/0468/02/20 քաղաքացիական գործով
պատասխանող՝ Վարդուհի Աղասյանին
( հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, գ. Դաշտավան, Գ.Տոնոյան 36 )

ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս.Մատինյան) 11.03.2020 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԱՎԴ2/0468/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի ԱՁ Գևորգ Աղասյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի ընդդեմ Սամվել, Գոհար, Վարդուհի, Ռոզա, Անահիտ Աղասյանների` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը սեփականատերերի միջև համաչափ բաշխելու պահանջների մասին:
Հայտնվում է, որ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2020 թվականի հուլիսի 16-ին, ժամը 16:10-ին, դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերն ուղարկվել են Ձեզ՝ ՀՀ, Արարատի մարզ, գ. Դաշտավան, Գ.Տոնոյան 36 հասցեով, որը վերադարձվել է Դատարան՝ ՙտեղափոխված՚ նշումով:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ ՙՀայցադիմումը վարույթ ընդունելու մասին՚ որոշումը և կից փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):


Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան

Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +37423522387

Էլ. փոստ`