Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/7638/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր և նոր պատասխանող ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին որոշման դեպոնացման ծանուցում

08.07.2020

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդվածի 6-րդ մաս, ,99-րդ հոդվածի 3-րդ մաս


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

0057, Աջափնյակ նստավայր` ք.Երևան,Նազարբեկյան թաղ. 40, հեռ. (+37410) 33-95-96 (ներքին՝ 209), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak-dataran@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com

Գործ թիվ ԵԴ/7638/02/19
<<08>> հուլիսի 2020թ.
Քաղաքացիական գործով պատասխանող՝
Վազիր Միրոյի Սուլեյմանովին
/ՀՀ, Երևան, Ն.Շենգավիթ 13 փողոց 32 տուն /

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Գայանե Սասունիկի Ավետիսյանի ընդդեմ Սոֆիա Սամսոնի Հովսեփյանի, Նարեկ Աշոտի Տոնոյանի, Վազիր Միրոյի Սուլեյմանովի ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Ալվարդ Պետրոսյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով ք.Երևան, Ներքին Շենգավիթ 13 փողոց 32 հասցեում գտնվող 80.6քմ ինքնակամ կառույցով ծանրաբեռնված 95.4քմ հողամասի նկատմամբ Գայանե Սասունիկի Ավետիսյանի սեփականության իրավունքը ճանաչելու, որպես հետևանք Երևանի պետական նոտար Ա.Մելքոնյանի կողմից 25.12.1998թ. Սոֆիա Սամսոնի Հովսեփյանին տրված թիվ 3367 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը /ժառանգական գործ՝ 2994, գրանցված է սեղանամատյանում՝ 3564/ և Կենտրոն նոտարական տարածքի նոտար Իննա Շահնազարյանի կողմից Սոֆիա Սամսոնի Հովսեփյանին 27.12.2017թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը /ժառանգական գործ՝ 151, գրանցված է սեղանամատյանում՝ 8878/ անվավեր ճանաչելու, նշված ժառանգության իրավունքի վկայագրերի հիման վրա Սոֆիա Սամսոնի Հովսեփյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչել, Սոֆիա Սամսոնի Հովսեփյանի և Նարեկ Աշոտի Տոնոյանի միջև 04.12.2018թ. հ.13821 առուվաճառքի պայմանագիրը՝ վավերացված Երևան նոտարական տարածքի նոտար Անահիտ Մինասյանի կողմից, և դրա հիման վրա Նարեկ Աշոտի Տոնոյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2020 թվականի սեպտեմբերի 24-ին, ժամը՝ 15:10-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
- դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ սահմանված կարգով Դուք տեղեկացվում եք, որ նոր պատասխանող ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին որոշումը դեպոնացված է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40):
Ձեզ պարզաբավում է, որ կարող եք ծանոթանալ գործի նյութերին, ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ նոր պատասխանող ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին որոշումը՝ Դատարանի գրասենյակ նախապես ներկայացված դիմումի հիման վրա:

Հարգանքով`
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40

Հեռ..` (+37410) 33-95-96 (ներքին՝ 209)

Էլ. փոստ`