Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ4/0722/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.11.2020

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


Պատասխանող՝ Մարինե Վանիչկայի Շիրոյանին
/ՀՀ, Լոռու մարզ, ք.Սպիտակ, Տեր-Սիմոնյան փող., 90 տնակ/
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի Սոցիալական ապահովության ծառայության ընդդեմ Մարինե Վանիչկայի Շիրոյանի՝ ավել վճարված նպաստի գումարի բռնագանձման պահանջի մասին հա. ԼԴ4/0722/02/20 քաղաքացիական գործը:
Սույն քաղաքացիական գործով 2020թ. նոյեմբերի 05-ին, ժամը 17:00-ին կայացած նախնական դատական նիստը Ձեր չներկայանալու պատճառով հետաձգվել և նշանակվել է 2021թ. մայիսի 13-ին, ժամը 17:00-ին (ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6, դատական նիստերի դահլիճ հա. 5) և Դուք նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես պատասխանող:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ք.Վանաձոր, Մ.Գոշի 6

Հեռ..` +374322 2-33-93

Էլ. փոստ`