Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ5/0120/05/19 վարչական գործով դատական ծանուցագիր

08.12.2020

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք. Գյումրի, Անկախության հր.7, հեռ. +(374 312) 5-70-98/11-33/
Ե-ԴԴ-9/5 _____________
«08» դեկտեմբերի 2020թ.

Թիվ ՎԴ5/0120/05/19 վարչական գործով
երրորդ անձ` Սուսաննա Մալինկինա-ին
Հասցե` Շիրակի մ., ք. Արթիկ, Իսահակյան փ., 19 շ., բն. 27

ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում թիվ ՎԴ5/0120/05/19 վարչական գործն ըստ հայցի Անահիտ Հովակիմյանի ընդդեմ Արթիկի քաղաքապետարանի, երրորդ անձինք «Արթիկ» նոտարական տարածքի նոտար Գագիկ Բզնունի, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե և Սուսաննա Մալինկինա` Արթիկի քաղաքապետի 28.02.2007 թվականի թիվ 597 որոշումն անվավեր ճանաչելու և որպես հետևանք` 23.04.2018 թվականին Սուսաննա Մալինկինային տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն և դրա հիման վրա 27.04.2018 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, Արթիկի քաղաքապետին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն, այն է` Արթիկ քաղաքի Իսահակյան փողոցի 19-րդ շենքի թիվ 27 հասցեի բնակարանի 1/2-րդ մասի նկատմամբ Անահիտ Հովհակիմյանի սեփականության իրավունքը ճանաչելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Տեղեկացվում է, որ նշված վարչական գործով դատական նիստը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 20-ին ժամը 12:00-ին` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում (ք. Գյումրի, Անկախության հր., 7 շենք, 2-րդ հարկ, թիվ 1 դատական նիստերի դահլիճ):
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ Դուք օգտվում եք կողմի բոլոր իրավունքներից և կրում եք նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ հայց (ներառյալ` հակընդդեմ հայց) ներկայացնելու, հայցի հիմքը և (կամ) առարկան փոխելու, հայցային պահանջների չափը ավելացնելու և (կամ) նվազեցնելու, հայցն ընդունելու կամ հայցից հրաժարվելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքներից:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՔԵՐՈԲ ՊՈՂՈՍՅԱՆ

Հասցե` ք. Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +374 312 5 70 98

Էլ. փոստ`