Թիվ ԳԴ4/0938/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
08.12.2020
Պատասխանող- Արկադի Արամայիսի Նիկողոսյանին
/Գեղարքունիքի մարզ, Ճամբարակ, Տիգրան Մեծի 9/8/
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ <<Տոյոտա Ջիդոշա Կաբուշիկի Կաիշա (Տոյոտա Մոթոր Քորփորեյշն)>> ընկերության հայցն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արկադի Արամայիսի Նիկողոսյանի` թիվ 170 և 178 ապրանքային նշանների ապօրինի օգտագործումը դադարեցնելու, որպես հետևանք անհատ ձեռնարկատեր Արկադի Արամայիսի Նիկողոսյանի կողմից ՀՀ ներմուծվող թիվ 05100010/250419/0032999 ապրանքների հայտարարագրով ձևակերպված և ՙTՕYOTA՚ ապրանքային նշանները կրող ապրանքները պատասխանողի միջոցներով ոչնչացնելու պահանջի մասին:
Տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստ է նշանակված 2021 թվականի ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Սևան, Աբովյան փողոց հա. 6/1, դատական նիստերի դահլիճ հա. 3):
Նշված օրը և ժամին Դուք հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով որպես պատասխանող:
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ ապահովել դատական նիստին Ձեր ներկայացուցչի մասնակցությունը` պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով, իսկ անձամբ մասնակցելու դեպքում՝ ներկայանալ անձնագրով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐ Ս. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1
Հեռ..` +374 261 20700
Էլ. փոստ`