Թիվ ԵԴ/19810/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
12.12.2020
Թիվ ԵԴ/19810/02/20 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր
պատասխանող՝ Թերեզա Արմենի Բաղդասարյանին
ՀՀ, ք.Երևան, Ռոստովյան փող. 15/33
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Գոհար Կառլենի Դավթյանի ընդդեմ Թերեզա Արմենի Բաղդասարյանի, Վահան Արմենի Բաղդասարյանի` ժառանգության իրավունքի վկայագրերը մասնակի անվավեր ճանաչելու, բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքների պետական գրանցումն մասնակի անվավեր ճանաչելու և անշարժ գույքի բաժնի նկատմամբ Հայցվորի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոնշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստի օր է սահմանվել 2021 թվականի ապրիլի 29-ին, ժամը 11:40-ին (ք.Երևան, Նազարբեկյան թաղամաս, 40, 1-ին հարկ, դատական նիստերի թիվ 2 դահլիճ, հեռ. 33-95-96), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին:
Դատավորի օգնական Հ.Գևորգյան
Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40
Հեռ..` +374 10 330520
Էլ. փոստ`