Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ԱՎԴ/1785/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

28.12.2020

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԹԻՎ ԱՎԴ/1785/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Պատասխանող՝ Ասյա Հակոբի Թարվերդյանին
Հասցեն՝ ՀՀ Արարատի մարզ,ք.Արտաշատ, Ներսիսյան փ., 3 շենք, 33 բն.

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ս.Մատինյան) 16.07.2018թ.-ի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԱՎԴ/1785/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի ՙՖԻՆՔԱ՚ ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Ասյա Հակոբի Թարվերդյանի, երրորդ անձինք՝ Արամ Այսերի Նիկողոսյանի, Գագիկ Նիկողոսյանի, Վահե Արամի Նիկողոսյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերն ուղարկվել են Ձեզ ՀՀ Արարատի մարզ,ք.Արտաշատ, Ներսիսյան փ., 3 շենք, 33 բն. հասցեով, ուղարկված ծանուցումը հետ է վերադարձվել դատարան` ՙչպահանջված՚ նշումով:
Հայտնվում է, որ 24.12.2020թ-ին հայցվորի ներկայացուցչի կողմից դատարան է ներկայացվել է միջնորդութոյուն հայցից հրաժարման մասին :
Հայտնվում է, որ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ քաղաքացիական գործով սույն միջնորդության քննությունը նշանակվել է 2021 թվականի հունվարի 15-ին, ժամը 09:30-ին, դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ ՙՀայցադիմումը վարույթ ընդունելու մասին՚ որոշումը և կից փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):


Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +37423522387

Էլ. փոստ`