Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/26609/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.12.2020

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված 6-րդ մաս

Քաղաքացիական գործ`
ԵԴ/26609/02/20
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Գայանե Խալաթյանին
/ք.Երևան, 16 թաղ. 46 շ., 126 բն./


Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Վարդանյանի վարույթում գտնվող քաղաքացիական գործով ըստ հայցի «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Գայանե Խալաթյանի, երրորդ անձինք՝ Իրինա Պողոսյանի, Սեմյոն Հակոբյանի, Լևոն Խալաթյանի և Պետրոս Խալաթյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքից Գայանե Խալաթյանի բաժնեմասն առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին քաղաքացիական գործի քննությունը հետաձգվել է` նշանակվելով մեկ այլ հերթի:
Գործի քննությանը մասնակցելու համար Դուք հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպես պատասխանող:
Ներկայանալու ժամանակը` 2021թ. հունվարի 14-ին, ժամը 11:20-ին։
Ներկայանալու վայրը` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան /Աջափնյակ նստավայր/, հասցեն` ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40/դատական նիստերի դահլիճ թիվ 3/։
Խնդրվում է նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը։
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում։
Ծանոթություն.
Դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված կողմերի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար և նման դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
Դատավորի օգնական՝ Ա. Հարությունյան

Հասցե` ք․ Երևան, Նազարբեկյան թաղամաս 40

Հեռ..` +37410 33-95-96 111

Էլ. փոստ`