Թիվ ԵԴ/26743/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
30.12.2020
Թիվ ԵԴ/26743/02/20 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր
պատասխանող՝ <<Գրիգ Նաս>> ՍՊԸ-ին
/ք. Երևան, Դավթաշեն թաղ., Վ.Պետրոսյան 7 շենք, 33 տարածք
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Նաիրի Ինշուրանս>> ԱՍՊԸ-ի ընդդեմ <<Գրիգ Նաս>> ՍՊԸ-ի` գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոնշյալ քաղաքացիական գործով դատական նիստի օր է սահմանվել 2021 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը 14:15-ին (ք.Երևան, Նազարբեկյան թաղամաս, 40, 1-ին հարկ, դատ ական նիստերի թիվ 2 դահլիճ, հեռ. 33-95-96), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին:
Դատավոր Ս.Երիցյան
Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40
Հեռ..` +374 10 330520
Էլ. փոստ`