Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍՆԴ/0073/02/19 քաղաքացիական գործով Սերյոժա Հակոբյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

08.01.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՍԵՐՅՈԺԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
(Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, գյուղ Սևակ)

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի (դատավոր Ա. Աթաբեկյան) 2019 թվականի հունիսի 14-ի որոշմամբ թիվ ՍՆԴ/0073/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի Մուշեղ Նավոյանի ընդդեմ «Հինգերորդ աստղ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, երրորդ անձինք` «Հինգերորդ աստղ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի, «Հայր և որդի Ադամյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի, Անուշ Աբրահամյանի, Ջեան-Ֆրանկուս Թչեփիթչյանի, Հարություն Ադամյանի, Սերյոժա Հակոբյանի, Ֆրիդա Վարդանյանի, «Քաղվերելակմոնտաժնորոգ» փակ բաժնետիրական ընկերության, Մամիկոն Թովմասյանի, «Հորիզոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Արթուր Արշակյանի, Անգին Հարոյանի, Աշխեն Քուրդյանի, Աշոտ Ռոստոմյանի, Աշոտ Ծատուրյանի, Լևոն Զաքոյանի, Արմինե Սողոմոնյանի, Աշոտ Հակոբյանի, Համլետ Չափարյանի, Աննա Գալոյանի, Լյովա Առաքելյանի, Աննա Հակոբյանի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության` գործարքը վավեր ճանաչելու և իրավունքը ճանաչելու պահանջների մասին, ընդունվել է վարույթ:
Դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2021 թվականի ապրիլի 15-ին, ժամը՝ 14:30-ին:
Դուք՝ որպես երրորդ անձ հրավիրվում եք մասնակցելու դատական նիստին:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի համաձայն` դատավարության մասնակիցը պարտավոր է դատարանին հայտնել գործի քննության ընթացքում իր հասցեի, էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին։ Նման հաղորդման բացակայության դեպքում ծանուցագիրն ուղարկվում է այն հասցեով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով, որով դատավարության մասնակիցը վերջին անգամ ծանուցվել է, և համարվում է հանձնված, թեկուզև հասցեատերն այն փաստացի չի ստացել։
Միաժամանակ տեղեկացվում եք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենասգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալու դատավարական հետևանքը, մասնավորապես, համաձայն վերոնշյալ հոդվածի` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:







ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ




Ներկայացեք անձը հաստատող փաստաթղով:
Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2, Հեռախոս` (010) 74-28-30

Հասցե` ՀՀ, քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37410742830

Էլ. փոստ`