Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ3/0172/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.01.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0172/02/20
ԴԴ23
«______»_____________2020թ.


Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր
Պատասխանող՝ Արշալույս Մակարյանին Հասցե` ՀՀ , Կոտայքի մարզ, գյուղ Քանաքեռավան, 11 փողոց, 21/3 տուն

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Անահիտ Խաչատրյանի ընդդեմ Արշալույս Մակարյանի, Հերմինե Մակարյանի, Էդգար Մակարյանի, Օֆելյա Գրիգորյանի՝ բազմաբնակարան շենքի պահպանման և սպասարկման հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Դատաքննությունը նշանակվել է 2021 թվականի հունվարի 20-ին, ժամը 10:30-ին (դատական նիստերի դահլիճ 1) և անհրաժեշտ է նշված օրը և ժամին` պատշաճ լիազորագրով, անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակոցությունը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Կոտայքի փողոց, 8) վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Ձեզ, ՀՀ քաղաքացիական դատավարության 30-րդ և 31-րդ հոդվածների համաձայն՝ որպես քաղաքացիական դատավարության մասնակից` դատավարության պատասխանող կողմ, պարզաբանվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված գործին մասնակցող անձանց իրավունքներն ու պարտականությունները.
Վերը նշված հոդվածի համաձայն.
Դուք ունեք հետևյալ իրավունքները. 1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) հայտնելու բացարկ. 3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին. 5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին. 6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու ձեր փաստարկները և դիրքորոշումը. 7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ. 8) բողոքարկելու դատական ակտերը. 9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Կոտայքի 8

Հեռ..` +374 222 2-13-39

Էլ. փոստ`