Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/44611/02/19 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.01.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս




Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/44611/02/19
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«10» դեկտեմբերի 2020 թվական քաղաք Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժ. Ասատրյանս, նախնական դատական նիստում ըստ Կարեն Հրաչյայի Թասլախյանի հայցի ընդդեմ Հովհաննես Խորենի Քարթունյանի, երրորդ անձ` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի` «Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու և դրանց անվավերության հետևանքներ կիրառելու» պահանջների մասին քաղաքացիական գործով քննարկելով ապացուցման պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև բաշխելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմումն ստացվել է և դատավորին մակագրվել է 18.12.2019 թվականին, իսկ դատավորի աշխատակազմին հանձնվել է 23.12.2019 թվականին (հիմք՝ գործի կարգագիրը):
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 09.01.2020 թվականի որոշմամբ Կարեն Հրաչյայի Թասլախյանի ընդդեմ Հովհաննես Խորենի Քարթունյանի, երրորդ անձ` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի` «Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու և դրանց անվավերության հետևանքներ կիրառելու» պահանջների մասին հայցադիմումը վարույթ է ընդունվել:
Դատարանի 10.02.2020 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/44611/02/19 քաղաքացիական գործը դատաքննության նախապատրաստելու համար նշանակվել է նախնական դատական նիստ։
Հայցվոր Կարեն Հրաչյայի Թասլախյանը 17.04.2020 թվականին թվագրված ներկայացրել է միջնորդություն՝ «Հայցի հիմքի փոփոխություն՝ լրացում թույլատրելու մասին» վերտառությամբ, որը Դատարանի Էրեբունու նստավայր մուտքագրվել է 20.04.2020 թվականին (հիմք՝ դատարանի Էրեբունի նստավայրի մուտքի դրոշմակնիքը 20.04.2020 թվական Մ-32222/20):
Դատարանի 12.06.2020 թվականի որոշմամբ հայցվորի միջնորդությունը բավարարվել է և թիվ ԵԴ/44611/02/19 քաղաքացիական գործով թույլատրվել է հայցվորին «Հայցի հիմքի փոփոխություն՝ լրացում թույլատրելու մասին» վերտառությամբ 17.04.2020 թվականին թվագրված միջնորդությամբ կատարել հայցի հիմքի փոփոխություն:
Գործին մասնակցող անձինք պատշաճ ձևով տեղեկացվել են 10.12.2020 թվականի նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն դատական նիստին մասնակցել է միայն հայցվորի ներկայացուցիչը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանում է՝ 1) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, 2) ապացուցման կարիք չունեցող փաստերը, 3) ապացուցման ենթակա փաստերը, 4) գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, 5) գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` եթե գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին, ապա դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու կամ այն փոփոխելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
ՀՀ սահմանադրական դատարանը, 08.12.2009 թվականի թիվ ՍԴՈ-845 որոշմամբ անդրադառնալով քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի սահմանադրաիրավական բովանդակությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հայցային վարույթի գործով հայցվորը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողը, եթե չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը, կամ եթե հայցվորն է առարկում պատասխանողի բերած փաստերի դեմ, ապա նա է պարտավոր ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը: Նման իրավակարգավորումը հետևում է այն տրամաբանությանը, որ տվյալ փաստի վրա հիմնվող կողմն ավելի իրազեկ է և դատարանին կարող է ներկայացնել տվյալ փաստն ապացուցող հանգամանքները, և որ շահագրգռված կողմը կձեռնարկի բոլոր միջոցներն իր մատնանշած փաստն ապացուցելու համար:
Մասնավորապես` Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիuի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաuտ վիճակում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, ինչպես նաև կողմերի կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` սահմանել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը և գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը՝ համապատասխանաբար որոշման եզրափակիչ մասում ամրագրված պահանջներին համապատասխան:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ, 200-րդ և 361-րդ հոդվածներով`
Ո Ր Ո Շ Ե ՑԻ

1. Ըստ Կարեն Հրաչյայի Թասլախյանի հայցի ընդդեմ Հովհաննես Խորենի Քարթունյանի, երրորդ անձ` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի` «Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու և դրանց անվավերության հետևանքներ կիրառելու» պահանջների մասին թիվ ԵԴ/44611/02/19 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
2. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
2.1) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը և ապացուցման պարտականության սամաններում կողմերի կողմից ապացուցման ենթակա փաստերը.
ա) Կարեն Հրաչյայի Թասլախյանը նոտարական կարգով վավերացված առուվաճառքի պայմանագրերով (այսուհետ՝ Առուվաճառքի պայմանագիր) Հովհաննես Խորենի Քարթունյանին 22.08.2018 թվականին և 30.08.2018 թվականին վաճառել է ընդհանուր թվով 24 անշարժ գույք (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը), նշված գույքերն են (այսուհետ՝ Անշարժ գույք)՝
- ՀՀ Լոռու մարզի Մեծավան համայնքի Ձյունաշող գյուղի 1-ին փողոցի թիվ 18 հասցեում գտնվող 93,7քմ բնակելի տուն և 17,9քմ ամառային խոհանոց, 26,6քմ անասնաշենք և 0.221հա բնակավայրերի կառուցապատման հողմաս 2.500.000 ՀՀ դրամ արժեքով,
- ՀՀ Լոռու մարզի Մեծավան համայնքի Ձյունաշող գյուղի 1-ին փողոցի թիվ 48 հասցեում գտնվող 226,4քմ բնակելի տուն և 32,4քմ ամառային խոհանոց, 67,6քմ անասնաշենք և 0.263հա բնակավայրերի կառուցապատման հողմաս 2.500.000 ՀՀ դրամ արժեքով,
- ՀՀ Արմավիրի մարզի Արգինա համայնքում գտնվող 1,5հա գյուղատնտեսական նշանակության հողմաս 600.000 ՀՀ դրամ արժեքով,
- ՀՀ Արմավիրի մարզի Շենիկ համայնքում գտնվող 1,3հա գյուղատնտեսական նշանակության հողմաս 2.000.000 ՀՀ դրամ արժեքով,
- ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում գտնվող 0,2537հա գյուղատնտեսական նշանակության հողմաս 500.000 ՀՀ դրամ արժեքով,
- ՀՀ Լոռու մարզի Մեծավան համայնքի Ձյունաշող գյուղի 1-ին փողոցի թիվ 34 հասցեում գտնվող 89,6քմ բնակելի տուն և 11.08քմ ամառային խոհանոց, 53.9քմ անասնաշենք և 0.253հա բնակավայրերի կառուցապատման հողմաս 2.500.000 ՀՀ դրամ արժեքով,
- ՀՀ Արմավիրի մարզի Արգինա համայնքում գտնվող 3.58հա գյուղատնտեսական նշանակության հողմաս 1.400.000 ՀՀ դրամ արժեքով,
- ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում գտնվող 0.85հա գյուղատնտեսական նշանակության հողմաս 2.000.000 ՀՀ դրամ արժեքով,
- ՀՀ Արմավիրի մարզի Արգինա համայնքում գտնվող 3հա գյուղատնտեսական նշանակության հողմաս 1.000.000 ՀՀ դրամ արժեքով,
- ՀՀ Արմավիրի մարզի Արգինա համայնքում գտնվող 8հա գյուղատնտեսական նշանակության հողմաս 2.500.000 ՀՀ դրամ արժեքով,
- ՀՀ Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքում գտնվող 1.48հա գյուղատնտեսական նշանակության հողմաս 10.000.000 ՀՀ դրամ արժեքով,
- ՀՀ Արարատի մարզի Հովտաշեն համայնքում գտնվող 0.85հա գյուղատնտեսական նշանակության հողմաս 2.300.000 ՀՀ դրամ արժեքով,
- ՀՀ Արարատի մարզի Արմաշ համայնքում գտնվող 0.24752հա գյուղատնտեսական նշանակության հողմաս 1.000.000 ՀՀ դրամ արժեքով,
- ՀՀ Արարատի մարզի Արմաշ համայնքում գտնվող 0.5հա գյուղատնտեսական նշանակության հողմաս 2.500.000 ՀՀ դրամ արժեքով,
- ՀՀ Արմավիրի մարզի Մայիսյան համայնքում գտնվող 1.0108հա գյուղատնտեսական նշանակության հողմաս 3.500.000 ՀՀ դրամ արժեքով,
- ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում Զվարթնոց ԳԿՏ 0.5հա գյուղատնտեսական նշանակության հողմաս 1.700.000 ՀՀ դրամ արժեքով,
- ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում Զվարթնոց ԳԿՏ 0.4հա գյուղատնտեսական նշանակության հողմաս 2.000.000 ՀՀ դրամ արժեքով,
- ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում Զվարթնոց ԳԿՏ 0.74հա գյուղատնտեսական նշանակության հողմաս 4.000.000 ՀՀ դրամ արժեքով,
- ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում Զվարթնոց ԳԿՏ 0.7958հա գյուղատնտեսական նշանակության հողմաս 3.000.000 ՀՀ դրամ արժեքով,
- ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում Զվարթնոց ԳԿՏ 0.6հա գյուղատնտեսական նշանակության հողմաս 2.000.000 ՀՀ դրամ արժեքով,
- ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում գտնվող 1.08հա գյուղատնտեսական նշանակության հողմաս 1.500.000 ՀՀ դրամ արժեքով,
- ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում գտնվող 0.352հա գյուղատնտեսական նշանակության հողմաս 500.000 ՀՀ դրամ արժեքով,
- ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում գտնվող 0.69հա գյուղատնտեսական նշանակության հողմաս 1.500.000 ՀՀ դրամ արժեքով,
բ) Անշարժ գույքի Առուվաճառքի պայմանագրից ծագող պարտավորության բովանդակությունը կազմող գործողությունը վաճառողի՝ հայցվոր Կարեն Հրաչյայի Թասլախյանի կողմից կատարված լինելը՝ Անշարժ գույքը գնորդ Հովհաննես Խորենի Քարթունյանին հանձնելը (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը),
գ) Անշարժ գույքի Առուվաճառքի պայմանագրից ծագող պարտավորության բովանդակությունը կազմող գործողությունը գնորդ՝ պատասխանող Հովհաննես Խորենի Քարթունյանի կողմից կատարված լինելը՝ Անշարժ գույքը հայցվոր Կարեն Հրաչյայի Թասլախյանից ընդունած լինելը և Անշարժ գույքի համար որոշված արժեքը (գինը) հայցվորին վճարված լինելը (այս փաստի ապացուցման բեռը կրում է Պատասխանող կողմը),
դ) Անշարժ գույքի վերաբերյալ կնքված Առուվաճառքի պայմանագիրը կնքվել է օրենքի պահանջների խախտմամբ, մասնավորապես՝ Առուվաճառքի պայմանագրով սահմանված Անշարժ գույքի արժեքի չվճարելը և Առուվաճառքի պայմանագրում գինը օրենքի խախտմամբ՝ առանց ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված նշված գործարքի հարկման օբյեկտ լինելու պահանջի՝ պայմանագրի գնի մեջ եկամտային հարկը ներառված չլինելը հիմք է գործարքն անվավեր ճանաչելու համար (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը),
ե) Անշարժ գույքի վերաբերյալ կնքված Առուվաճառքի պայմանագիրը կնքվել է խաբեության ազդեցության ներքո, մասնավորապես՝ գնորդ՝ պատասխանող Հովհաննես Խորենի Քարթունյանը՝ գիտակցաբար դրսևորելով անբարեխիղճ վարքագիծ, մոլորության մեջ է գցել վաճառող հայցվոր Կարեն Հրաչյայի Թասլախյանին իր համար ձեռնտու պայմաններով գործարք կնքելու համար՝ Առուվաճառքի պայմանագրում՝ նշելով Անշարժ գույքի արժեքն արդեն իսկ ամբողջությամբ վճարված լինելու մասին՝ չվճարելով դրանց արժեքը (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը),
զ) Անշարժ գույքի համար վաճառող՝ Կարեն Հրաչյայի Թասլախյանը պետք է վճարեր եկամտային հարկ, սակայն չի վճարել և ՀՀ պետական եկամուտների կոմիտեում հարուցվել է վարչական վարույթ, որի մասին Կարեն Հրաչյայի Թասլախյանն իմացել է 11.09.2019 թվականին, և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետի 08.10.2019 թվականին կայացվել է «Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 1450-Ա որոշումը և այն Կարեն Հրաչյայի Թասլախյանի կողմից վիճարկվում է ՀՀ վարչական դատարանում (այս փաստի ապացուցման բեռը կրում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն),
է) հայցվոր Կարեն Հրաչյայի Թասլախյանի կողմից սույն հայցի հարուցումը նպատակ է հետապնդել «Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 1450-Ա որոշման պահանջները կատարելուց խուսափելը (այս փաստի ապացուցման բեռը կրում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն):
2.2) Ապացուցման ընդհանուր կանոնի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կամ այլ օրենքներով:
2.3) Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև հաջորդ դատական նիստը՝ 05.04.2021 թվականը:


2.4) Գործին մասնակցող անձը պարտավոր է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք:
3. Դատարանի ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկել գործին մասնակցող անձանց:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ` Ժ. ԱՍԱՏՐՅԱՆ



Թիվ ԵԴ/44611/02/19 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Պատասխանող Հովհաննես Խորենի Քարթունյանին
(ՀՀ քաղաք Երևան Իսրայել Օրու փողոց 22ա տուն)

Ըստ Կարեն Հրաչյայի Թասլախյանի հայցի ընդդեմ Հովհաննես Խորենի Քարթունյանի, երրորդ անձ` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի` «Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու և դրանց անվավերության հետևանքներ կիրառելու» պահանջների մասին քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2021 թվականի ապրիլի 05-ին, ժամը 10:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրվաիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր` որպես պատասխանող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց կարող եք ծանոթանալ:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ա.ԱՍԱՏՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան Մովսես Խորենացու 162ա

Հեռ..` +374 10 573444

Էլ. փոստ`