Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/5262/05/18 վարչական գործով հրապարակային ծանուցում

15.01.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, 0014, Թբիլիսյան խճուղի 3/9 հեռ.` +(37410) 20-10-89

Հայրիկ Ադևոսյանին
հասցե`ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղ., 45/2

Դուք տեղեկացվում եք, որ թիվ ՎԴ/5398/05/15 վարչական գործով ըստ հայցի Ապետնակ
Պողոսյանի և Արմինե Պողոսյանի ընդդեմ ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական անձանց պետական
ռեգիստրի գործակալության, երրորդ անձ «Տեքստիլտորգ» ՍՊ ընկերության՝ վարչական ակտն
անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՀՀ վարչական դատարանի 25.01.2019 թվականի վճռի դեմ
Ապետնակ Պողոսյանի և Արմինե Պողոսյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը
հետաձգվել և նշանակվել է 2021 թվականի փետրվարի 19-ին ժամը 11:30-ին ՀՀ վերաքննիչ
վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ,1-ին դահլիճ)։ Նշված
օրը և ժամին կարող եք ներկայանալ գործի քննությանը անձը և լիազորությունները հաստատող
փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության
օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության
մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն
արգելք չէ գործի դատաքննության համար։

ԴԱՏԱՎՈՐ Ա.ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա.ՔԱՄԱԼՅԱՆ

Հասցե` ք.Երևան, 0014, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +(37410) 20-10-89

Էլ. փոստ`