Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍԴ3/0036/02/11 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում 95-րդ հոդվածի 6-րդ մաս

18.01.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարություն 99-րդ հոդվածի 3-րդ մաս

պատասխանող` Արթուրիկ Կառլենի Մկրտչյան
ՀՀ Սյունիքի մարզ,գ. Վերիշեն
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործը ըստ հայցի Մագդելինա Արթուրիկի Մկրտչյանի, Լիանա Արթուրիկի Մկրտչյանի, Լուսինե Արթուրիկի Մկրտչյանի և Ադելաիդա Ռաշիդի Բակունցի ընդդեմ Կառլեն Մեսրոպի Մկրտչյանի, Լաուրա Ասատուրի Մկրտչյանի և Արթուրիկ Կառլենի Մկրտչյանի ընդհանուր գույքը բաժանելու և դրանից բաժին առանձնացնելու պահանջի մասին: Քաղաքացիական գործով նշանակվել է նախնական դատական նիստ :
Դուք Ձեր անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր և սոց.քարտ) 18.03.2021 թվականին ժամը 11:00-ին ծանուցվում եք ներկայանալու Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայր՝ դատավոր Էմին Աբգարյանի վարույթում գտնվող թիվ ՍԴ3/0036/02/11 քաղաքացիական գործով որպես պատասխանողը նախնական դատական նիստին մասնակցելու համար:
Միաժամանակ հայտնվում է, որ դատական նիստին չներկայանալու դեպքում գործի քննությունը համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի տեղի կունենա Ձեր բացակայությամբ:
Դատարանը Ձեզ պարզաբանում է, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


Դատավորի օգնական Հ.Հովհաննիսյան

Հասցե` ք.Սիսիան,Գ.Նժդեհի 6

Հեռ..` 28323220

Էլ. փոստ`