Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/14899/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.01.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/14899/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Դատարանի անվանումը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Դատարան հրավիրվող կամ կանչվող անձի անունը /անվանումը/. Հակոբ Ռազմիկի Բուլղադարյան
Նշում այն գործի և դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է. ըստ հայցի <<Արդշինբանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Հակոբ Ռազմիկի Բուլղադարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԴ/14899/02/20 քաղաքացիական գործով` դատական նիստ
Նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին. 2021թ. փետրվարի 25-ին, ժամը 14:15-ին /հասցե` ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա, թիվ 4 դատական նիստերի դահլիճ/
Նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին. պատասխանող
Ծանուցվող անձի հասցե՝ ք. Երևան, Շինարարների փողոց, 28 շենք, 22 բնակարան
Գործը քննող դատարանի էլեկտրոնային հասցեն. e-mail։ erebuni-dataran@mail.am,
Նշում`դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` /.../ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Դատավոր՝ Գ. Խաչատրյան
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/14899/02/20

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«13» հունվարի 2021 թվական ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գ. Խաչատրյանի, քարտուղարությամբ Լ. Մխոյանի, նախնական դատական նիստում ըստ հայցի <<Արդշինբանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Հակոբ Ռազմիկի Բուլղադարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԴ/14899/02/20 քաղաքացիական գործով քննարկելով ապացուցման պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև բաշխելու հարցը.


Պ Ա Ր Զ Ե Ց

21.05.2020 թվականին <<Արդշինբանկ>> ՓԲ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Հակոբ Ռազմիկի Բուլղադարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խաչատրյանին մակագրվել է 21.05.2020 թվականին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել` 25.05.2020 թվականին:
04.06.2020 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
28.08.2020 թվականի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նշանակվել է նախնական դատական նիստ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանում է՝ 1) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, 2) ապացուցման կարիք չունեցող փաստերը, 3) ապացուցման ենթակա փաստերը, 4) գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, 5) գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` եթե գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին, ապա դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու կամ այն փոփոխելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
ՀՀ սահմանադրական դատարանը, 08.12.2009 թվականի թիվ ՍԴՈ-845 որոշմամբ անդրադառնալով քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի սահմանադրաիրավական բովանդակությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հայցային վարույթի գործով հայցվորը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողը, եթե չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը, կամ եթե հայցվորն է առարկում պատասխանողի բերած փաստերի դեմ, ապա նա է պարտավոր ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը: Նման իրավակարգավորումը հետևում է այն տրամաբանությանը, որ տվյալ փաստի վրա հիմնվող կողմն ավելի իրազեկ է և դատարանին կարող է ներկայացնել տվյալ փաստն ապացուցող հանգամանքները, և որ շահագրգռված կողմը կձեռնարկի բոլոր միջոցներն իր մատնանշած փաստն ապացուցելու համար:
Մասնավորապես` Անկերլն ընդդեմ Շվեցիարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիuի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաuտ վիճակում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, ինչպես նաև կողմերի կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` սահմանել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը և գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը՝ համապատասխանաբար որոշման եզրափակիչ մասում ամրագրված պահանջներին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք, իսկ 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը պարտավոր է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստին կողմերը չեն ներկայացել, գտնում է, որ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին առանձին ակտի ձևով կայացված որոշումը երեք օրվա ընթացքում պետք է ուղարկել գործին մասնակցող անձանց:
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ըստ հայցի <<Արդշինբանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Հակոբ Ռազմիկի Բուլղադարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԴ/14899/02/20 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
2. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
2.1) Սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերն են.
ա) <<Արդշինբանկ>> ՓԲ ընկերության և Հակոբ Ռազմիկի Բուլղադարյանի միջև պարտավորաիրավական վարկային հարաբերությունների առկայությունը,
բ) 08.11.2017 թվականին <<Արդշինբանկ>> ՓԲ ընկերության և Հակոբ Ռազմիկի Բուլղադարյանի միջև կնքվել է թիվ VCA-89127 վարկային գծի պայմանագիր, որով Հակոբ Ռազմիկի Բուլղադարյանին տրամադրվել է 1.650.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկային գիծ, տարեկան 24 տոկոս տոկոսադրույքով, մինչև 08.09.2023 թվականը վերադարձնելու ժամկետով,
գ) պատասխանող Հակոբ Ռազմիկի Բուլղադարյանի կողմից նշված վարկն ստանալու հիմքով նշված վարկը վերադարձնելու պարտավորության առկայությունը,
դ) պատասխանող Հակոբ Ռազմիկի Բուլղադարյանի կողմից պարտքը վերադարձնելու համար որոշված ժամկետի խախտումը,
ե) պատասխանող` Հակոբ Ռազմիկի Բուլղադարյանի պարտավորությունը ընկերության հանդեպ 07.04.2020 թվականի դրությամբ կազմում է 2.226.046,20 ՀՀ դրամ,
զ) պատասխանող` Հակոբ Ռազմիկի Բուլղադարյանը ոչ պատշաճ է կատարել իր պարտավորությունները, առկա է պարտավորության խախտում և կետանց, և վարկային պայմանագրով կետանցի յուրաքանչյուր օրվա համար սահմանվել է տույժ,
է/ պատասխանող` Հակոբ Ռազմիկի Բուլղադարյանի կողմից պարտավորության բովանդակությունը կազմող գործողությունը կատարված լինելը: Այսինքն՝ նշված պարտքի գումարը, ժամանակին վճարված լինելու կամ պարտավորությունները պատշաճ կատարած լինելը:
2.2) Ապացուցման ենթակա փաստերն են` «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է» կետերում արծարծված փաստերը:
2.3) Ապացուցման պարտականության սահմաններում հայցվորը պետք է ապացուցի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ» կետերում արծարծված փաստերը:
2.4) Ապացուցման պարտականության սահմաններում պատասխանողը պետք է ապացուցի «է» կետում արծարծված փաստը:
2.5) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի հիմքով պարտավորությունը ոչ պատշաճ կատարված լինելու փաստը պետք է ապացուցի այդ փաստը վկայակոչող գործին մասնակցող անձը:
2.6) Ապացուցման ընդհանուր կանոնի համաձայն՝ հայցվորը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողը, եթե չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը, կամ եթե հայցվորն է առարկում պատասխանողի բերած փաստերի դեմ, ապա նա է պարտավոր ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը:
2.7 Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները և ապացույցները ներկայացնել մինչև 25.02.2021 թվականը և դրանք ներկայացնելու դեպքում սահմանված ժամկետում ուղարկել նաև գործին մասնակցող անձանց:
3. Դատարանի ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկել գործին մասնակցող անձանց:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ` Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա

Հեռ..` +374-010-57-66-04

Էլ. փոստ`