Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/5579/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագւր

21.01.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքա ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/5579/02/19
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Պատասխանող Նարինե Առաքելյան
/ք․Երևան, Գալշոյան 19 շ․, 3 բն․/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա. Փիլոսյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Արարատբանկ>> ԲԲ ընկերության ընդդեմ Վոլոդյա, Կիմա,Մարինե և Նարինե Առաքելյանների և Արմինե Հարությունյանի գումարի բռնագանձման,բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջի մասին:
Հիշյալ քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես պատասխանող:
Քաղաքացիական գործով դատաքննությունը նշանակվել է 2021 թվականին փետրվարի 22-ին, ժամը` 17:40-ին,որը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Աջափնյակ նստավայրում /հասցեն` ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դատական նիստերի դահլիճ/:

ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Կից ուղարկվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 17.12.2020թ. որոշում` քաղաքացիական գործի քննությունը վերսկսելու մասին:
Դատավորի օգնական Տ․Մանուչարյան

Հասցե` ք․Երևան,Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 339596,112

Էլ. փոստ`