ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ԵՇԴ/0225/04/17 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
22.01.2021
Պարտատեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը
Հասցե՝ ք. Երևան, Ծ. Իսակովի 9
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ԵՇԴ/0225/04/17 սնանկության գործը՝ ըստ դիմումի ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Անդրանիկ Խաչատրյանի՝ պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի վերաբերյալ:
Տեղեկացվում եք, որ 05.02.2021թ. ժամը՝ 14:30-ին նշանակվել է դատական նիստ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության կողմից ներկայացված պահանջի դեմ՝ սույն սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանի կողմից դատարան ներկայացված առարկության քննարկմանը:
Քննարկումը տեղի կունենա ՀՀ Սնանկության դատարանում(հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410) 74-28-20 , snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Կից՝ սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանի կողմից դատարան ներկայացված առարկության պատճենը:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա. ԱԼԵՔՅԱՆ
Հասցե` ք. Երևան. Օտյան 53/2
Հեռ..` +374 10 74-28-20
Էլ. փոստ`