Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ/1871/02/17 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

22.01.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԱՎԴ/1871/02/17


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի
դեպոնացման մասին ծանուցում



Երրորդ անձ՝ Արեն Սահակյանին
/ՀՀ Արարատի մարզ, գյուղ Ոստան, Արարատյան փողոց, 13 տուն/


Թիվ ԱՎԴ/1871/02/17 քաղաքացիական գործով, ըստ հայցի՝ Սամվել Գեորգիի Սահակյանի ընդդեմ Վահե Ավետիքի Սահակյանի, երրորդ անձինք՝ Ավետիք Սաշիկի Սահակյանի, Հովակիմ Սաշիկի Սահակյանի, Ագնեսա Ավետիքի Սահակյանի, Արեն Գառնիկի Սահակյանի, Օվսաննա Կարապետի Թումանյանի, Սվետլանա Ժորժիկի Հովհաննիսյանի` բռնագանձում տարածելու նպատակով անշարժ գույքից պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու, բռնագանձումը պարտապանի բաժնի վրա տարածելու պահանջի մասին, Սամվել Գեորգիի Սահակյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ քաղաքացիական դատարանի /նախագահությամբ դատավոր Լ. Գրիգորյան/ 30.12.2020 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Սույնով դուք տեղեկացվում եք, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով:


Դատավորի օգնական՝ Ա. Մուրադյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448408 /330/

Էլ. փոստ`