Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/0156/02/12 քաղաքացիական գործով հայցվոր և հակընդդեմ պատասխանող Հայկ Վարդգեսի Հովհաննիսյանին ուղղված դատական ծանուցագիր

22.01.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀԱՅԿ ՎԱՐԴԳԵՍԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
(Հասցե` Ուկրաինա, ք. Օդեսա, Ֆաբրիչնա փողոց, 1/1 շենք, 119 բնակարան)

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Հայկ Վարդգեսի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Արմեն Չիլինգարյանի ընդդեմ «Վանաձոր» նոտարական տարածքի, Վարդուշ Արմենակի Էքսուզյանի, երրորդ անձ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման՝ ժառանգական գույքի նկատմամբ ժառանգությունն ըստ կտակի ընդունելու հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին և ըստ Վարդուշ Արմենակի Էքսուզյանի հակընդդեմն հայցն ընդդեմ Հայկ Վարդգեսի Հովհաննիսյանի և «Վանաձոր» նոտարական տարածքի՝ կտակը, կտակի գրանցման սեղանամատյանի 2-8709 գրանցումը, կտակն ընդունելու վերաբերյալ հայտարարությունը անվավեր ճանաչելու պահանջների վերաբերյալ, ինչպես նաև հայցի Վրեժ Հովհաննիսյանի ընդդեմ Հայկ Հովհաննիսյանի՝ տնատիրության պատասխանողի բաժինց իր հասանելիք պարտադիր բաժնի պահանջի մասին:
Դատարանի 2020 թվականի նոյեմբերի 09-ի որոշմամբ քաղաքացիական գործի նախնական դատական նսիտը վերանշանակվել է 2021 թվականի փետրվարի 23-ին, ժամը 14:00-ին, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Սպիտակի նստավայրում /հասցե՝ ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1/:
Դուք որպես Հայցվոր և հակընդդեմ Պատասխանող հրավիրվում եք մասնակցելու դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`