Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/34160/02/20 քաղաքացիական գործով «Մաշա Սիլվեր» ՍՊԸ-ի վերաբերյալ դատական ծանուցագիր

22.01.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/34160/02/20
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14-ը դեկտեմբերի 2020 թվական քաղաք Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ս. Սահակյանի, քննության առնելով «Ակբա բանկ» ԲԲԸ-ի ընդդեմ «Մաշա Սիլվեր» ՍՊԸ-ի, Լուսինե Վարդանի Ավագյանի, Արամ Ռոբերտի Կարապետյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

«Ակբա բանկ» ԲԲԸ-ն 03.12.2020թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Մաշա Սիլվեր» ՍՊԸ-ի, Լուսինե Վարդանի Ավագյանի, Արամ Ռոբերտի Կարապետյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության րենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ և նույն օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածներով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու կամ հայցադիմումը վերադարձնելու հիմքեր չկան:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով դատարանը,

ՈՐՈՇԵՑ

«Ակբա բանկ» ԲԲԸ-ի հայցն ընդդեմ «Մաշա Սիլվեր» ՍՊԸ-ի, Լուսինե Վարդանի Ավագյանի, Արամ Ռոբերտի Կարապետյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունել վարույթ:

ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ

Հասցե` ք. Երևան Թբիլիսյան խՃ. 3/9

Հեռ..` +374 10 201119

Էլ. փոստ`