Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ/3130/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.01.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Պատասխանող` Հերմինե Գևորգի Ավետիսյանին
/ՀՀ Արագածոտնի մարզ, Սասունիկ համայնք, 1 փողոց, 18/4/

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մարգարյանի վարույթում է քննվում ԱՐԱԴ/3130/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի ըստ հայցի ‹‹Հայէկոնոմբանկ›› ԲԲԸ-ի ընդդեմ Հերմինե Գևորգի Ավետիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք սույն քաղաքացիական գործով որպես պատասխանող:
Տեղեկացվում է, որ քաղաքացիական գործը քննվում է պարզեցված վարույթի կարգով և եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքում 2021 թվականի մարտի 04-ին:
Ներքոնշյալում Ձեր իրավունքների և պարտականությունների վերաբերյալ հուշաթերթը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք
Հոդված 139. Հայցադիմումի պատասխանը
ՙ1.Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբփ
Երկարաձգել պատասխաններ կայացնելու ժամկետը:
2.Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1)դատարանի անվանումը, որին ներկայացվել է հայցադիմումը,
2)գործի համարը,
3)պատասխանողի անունը, ազգանունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) հասցեից), պատասխանող քաղաքացու անձնագրային տվյալները, պատասխանող իրավաբանական անձի պետական գրանցման համարը, 4)գործին մասնակցող այլ անձանց անունը, ազգանունը (անվանումը),
5)հայցադիմում ներկայացված պահանջը ընդունելուկամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ
Առարկելու մասին դիրքորոշումը,
6)հայցի փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշումը,
7)պատասխանի (առարկությունների) հիմքում դրված փաստերը,
8)հայցադիմումի պատասխանին կից ներկայացվողփաստաթղթերի և ապացույցների ցանկը:
3.Պատասխանում կարող են նշվել՝
1)վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը.
2)այն ապացույցները, որոնք հաստատում են առարկությունների հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված. 3)պատասխանողի միջնորդությունները.
4)այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար. 5)էլեկտրոնային հաղորդակցության միջոցի վերաբերյալ տեղեկությունը՝ ծանուցումն այդ միջոցով իրականացնելու միջնորդությամբ:
4.Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատողփաստաթղթի պատճենը, եթե դրանք նախկինում տվյալ գործով չեն ներկայացվել: Ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում պատասխանը համարվում է չներկայացված, եթե նախնական դատական նիստի ընթացքում պատասխանողը չի հաստատում պատասխանը կամ չի ներկայացվում ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթուղթ:
5.Պատասխանին կցվում են հայցադիմումի պատասխանը, կից ներկայացվող փաստաթղթերը և ապացույցները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Եթե պատասխանին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, հայցադիմումի պատասխանին կցվում են գործին մասնակցող անձանց՝ հայցադիմումի պատասխանն ուղարկելը հավաստող ապացույցներ:
6.Պատասխանին կից սույն օրենսգրքով սահմանված կարգովկարող են ներկայացնել պատասխանի
Հիմքում դրված փաստերը հաստատող ապացույցներ…՚:

Հոդված 140. Հակընդդեմ հայց ներկայացնելը
ՙ1.Պատասխանողն իրավունք ունի մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը հակընդդեմ հայց ներկայացնել ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:
2.Հակընդդեմ հայցը ներկայացվում է, վարույթ է ընդունվում, ընդունումը մերժվում կամ վերադարձվում է հայցադիմումին վերաբերող սույն օրենսգրքով նախատեսված կարգով...՚:

Հոդված 147. Գործի քննությունը գործին մասնակցող անձի բացակայությամբ
1.Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2.Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3.Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:



Դատավոր Ա. Մարգարյանի օգնական` Ա. Ալեյան

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65

Հեռ..` +0232-3-65-08

Էլ. փոստ`