Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/8080/02/20 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.01.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս




Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/8080/02/20
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«21» հունվարի 2021 թվական քաղաք Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժ. Ասատրյանս, նախնական դատական նիստում ըստ «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցի ընդդեմ Գևորգ Թոմասի Համբարձումյանի՝ գումար բռնագանձելու և սարքերը հետ վերադարձնելու պահանջների մասին քաղաքացիական գործով քննարկելով ապացուցման պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև բաշխելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմումն ստացվել է և դատավորին մակագրվել 03.03.2020 թվականին, իսկ դատավորի աշխատակազմին հանձնվել է 06.03.2020 թվականին (հիմք՝ գործի կարգագիրը):
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 17.03.2020 թվականի որոշմամբ «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ Գևորգ Թոմասի Համբարձումյանի՝ գումար բռնագանձելու և սարքերը հետ վերադարձնելու պահանջների մասին հայցադիմումը վարույթ է ընդունվել, իսկ 17.03.2020 թվականի որոշմամբ` հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է:
Դատարանի 16.12.2020 թվականի որոշմամբ քաղաքացիական գործով գործը դատաքննության նախապատրաստելու համար նշանակվել է նախնական դատական նիստ 20.01.2021 թվականին:
Գործին մասնակցող անձինք ծանուցվել են դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն դատական նիստին չեն մասնակցել։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանում է՝ 1) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, 2) ապացուցման կարիք չունեցող փաստերը, 3) ապացուցման ենթակա փաստերը, 4) գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, 5) գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` եթե գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին, ապա դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու կամ այն փոփոխելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
ՀՀ սահմանադրական դատարանը, 08.12.2009 թվականի թիվ ՍԴՈ-845 որոշմամբ անդրադառնալով քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի սահմանադրաիրավական բովանդակությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հայցային վարույթի գործով հայցվորը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողը, եթե չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը, կամ եթե հայցվորն է առարկում պատասխանողի բերած փաստերի դեմ, ապա նա է պարտավոր ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը: Նման իրավակարգավորումը հետևում է այն տրամաբանությանը, որ տվյալ փաստի վրա հիմնվող կողմն ավելի իրազեկ է և դատարանին կարող է ներկայացնել տվյալ փաստն ապացուցող հանգամանքները, և որ շահագրգռված կողմը կձեռնարկի բոլոր միջոցներն իր մատնանշած փաստն ապացուցելու համար:
Մասնավորապես` Անկերլն ընդդեմ Շվեցիարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիuի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաuտ վիճակում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, ինչպես նաև կողմերի կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` սահմանել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը և գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը՝ համապատասխանաբար որոշման եզրափակիչ մասում ամրագրված պահանջներին համապատասխան:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ, 200-րդ և 361-րդ հոդվածներով`
Ո Ր Ո Շ Ե ՑԻ

1. Ըստ «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցի ընդդեմ Գևորգ Թոմասի Համբարձումյանի՝ գումար բռնագանձելու և սարքերը հետ վերադարձնելու պահանջների մասին քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
2. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
2.1) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերն են.
ա) «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Գևորգ Թոմասի Համբարձումյանի միջև էլեկտրոնային հաղորդակցությունների ծառայությունների մատուցման պայմանագրից բխող պարտավորաիրավական հարաբերությունների առկայությունը,
բ) «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Գևորգ Թոմասի Համբարձումյանի միջև 19.07.2017 թվականին կնքվել է էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայությունների մատուցման պայմանագիր, որի հիմքով «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Գևորգ Թոմասի Համբարձումյանին հանձնել է GPON 813G-2 CXNK0031F586 սարքը, STB Arris VIP 1113 2C:58:4F:4D:6C:09 սարքը։
գ) «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվել է մատուցել է համապատասխան ծառայություններ, իսկ Գևորգ Թոմասի Համբարձումյանը պարտավորվել է իրեն մատուցված ծառայությունների համար վճարել սահմանված ժամկետներում և կարգով,
դ) պատասխանող Գևորգ Թոմասի Համբարձումյանը մատուցված ծառայությունների համար ստանձնած պարտավորությունները պատշաճ չկատարելու արդյունքում հայցվորի հանդեպ պարտքը կազմում է 26.242 ՀՀ դրամ։
ե) Պատասխանող Գևորգ Թոմասի Համբարձումյանի կողմից նշված GPON 813G-2 CXNK0031F586 սարքը, STB Arris VIP 1113 2C:58:4F:4D:6C:09 սարքը ստանալու հիմքով նշված GPON 813G-2 CXNK0031F586 սարքը, STB Arris VIP 1113 2C:58:4F:4D:6C:09 սարքը վերադարձնելու պարտավորության առկայությունը,
զ) Գևորգ Թոմասի Համբարձումյանի հետ կնքված պայամագիրը լուծվել է և ծագել է Գևորգ Թոմասի Համբարձումյանի համար տուգանքի պարտավորություն,
է) Գևորգ Թոմասի Համբարձումյանի կողմից պարտավորության բովանդակությունը կազմող գործողությունը կատարված լինելը: Այսինքն՝ մատուցված ծառայությունների համար գումարը ժամանակին վճարված լինելու կամ պարտավորությունները պատշաճ կատարած լինելը և Գևորգ Թոմասի Համբարձումյանի հետ կնքված պայամագիրը լուծվելուց հետո պայմանագրով սահմանված ժամկետում Գևորգ Թոմասի Համբարձումյանը վերադարձրել է GPON 813G-2 CXNK0031F586 սարքը, STB Arris VIP 1113 2C:58:4F:4D:6C:09 սարքը,
2.2) Ապացուցման ենթակա փաստերն են` «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է» կետերում արծարծված փաստերը:
2.3) Ապացուցման պարտականության սամաններում հայցվորը պետք է ապացուցի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ» կետերում արծարծված փաստերը:
2.4) Ապացուցման պարտականության սամաններում պատասխանողը պետք է ապացուցի «է» կետում արծարծված փաստը:
2.5) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի հիմքով պարտավորությունը ոչ պատշաճ կատարված լինելու փաստը պետք է ապացուցի այդ փաստը վկայակոչող գործին մասնակցող անձը:
2.6) Ապացուցման ընդհանուր կանոնի համաձայն՝ հայցվորը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողը, եթե չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը, կամ եթե հայցվորն է առարկում պատասխանողի բերած փաստերի դեմ, ապա նա է պարտավոր ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը:
2.7) Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 02.04.2021 թվականը ներառյալ:
2.8) Գործին մասնակցող անձը պարտավոր է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք:
3. Դատարանի ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկել գործին մասնակցող անձանց:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ` Ժ. ԱՍԱՏՐՅԱՆ



Թիվ ԵԴ/8080/02/20 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հայցվոր «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերության լիազորված անձ Անահիտ Ավանեսյանին
(ՀՀ քաղաք Երևան, Գ.Լուսավորչի 9)

Ըստ «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցի ընդդեմ Գևորգ Թոմասի Համբարձումյանի՝ գումար բռնագանձելու և սարքերը հետ վերադարձնելու պահանջների մասին քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2021 թվականի ապրիլի 02-ին, ժամը 09:50-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր՝ որպես հայցվոր։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հետևյալ դատավարական փաստաթղթերը՝ դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց հայցվորը կարող է ծանոթանալ:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա․ԱՍԱՏՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան Մովսես Խորենացու 162ա

Հեռ..` +374 10 573444

Էլ. փոստ`