Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/17572/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.01.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/17572/02/18 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր

Սուսան Ստեփանյանին
/հասցեն` ք. Երևան, Իոսիֆյան 36 /

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան որպես պատասխանող ըստ հայցի Նարեկ և Արեգ Ստեփանյանների ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի, սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի, Սուսան Ստեփանյանի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տունը բարեխիղճ ձեռք բերողից վերադարձնելու, որպես հետևանք անշարժ գույքի նկատմամբ կնքված հիփոթեքի և առուվաճառքի պայմանագրերը և իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2021թ. ապրիլի 20-ին` ժամը 14:10-ին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /հասցեն` ք. Երևան, Հ.Ներսիսյան 10, /ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ժ.ԻՇԽԱՆՅԱՆ




Հասցե` ք.Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 243635

Էլ. փոստ`