Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/16815/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.01.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

0057, Աջափնյակ նստավայր` ք.Երևան,Նազարբեկյան թաղ. 40, հեռ. (+37410) 33-95-96 (ներքին՝ 209), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak-dataran@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com

Գործ թիվ ԵԴ/16815/02/20
<<22>> հունվարի 2021թ.

Քաղաքացիական գործով հայցվոր՝
Ծովակ Սարդարյանին
/ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ 16 թաղ., 19շ., բն.53/

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի` Ծովակ Արամի Սարդարյանի, Լիաննա Մանուկի Հովհաննիսյանի ընդդեմ Վահե Վոլոդիայի Օհանյանի, երրորդ անձ՝ <<16 թաղ 34>> համատիրության՝ Երևան քաղաքի Աջափնյակ 16 թաղամաս 19 շենքի 8-րդ հարկում վերելակի հարևանությամբ գտնվող խորդանոցի շարված պատը քանդելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2021 թվականի մարտի <<11>>-ին, ժամը՝ <<11:15>>-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
- դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացվում է, որ Դատարանը բավարարել է Պատասխանող կողմի միջնորդությունը՝ նոր ապացույցներ ներկայացնելու համար ժամկետ սահմանելու վերաբերյալ, իսկ Ձեր կողմից ներկայացված միջնորդությունը՝ ապացույցներ ներկայացնելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ մերժել է /հիմք՝ դատական նիստի ձայնագրություն/:
Հարգանքով`


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Նազարբեկյան թաղ. 40

Հեռ..` (+37410) 33-95-96 (ներքին՝ 209)

Էլ. փոստ`