Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/1961/02/12 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.01.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
1998թ. ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

0057, Աջափնյակ նստավայր` ք.Երևան,Նազարբեկյան թաղ. 40, հեռ. (+37410) 33-95-96 (ներքին՝ 209), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak-dataran@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com

Գործ թիվ ԵԿԴ/1961/02/12
<<29>> հունվարի 2021թ.
Քաղաքացիական գործով երրորդ անձ՝
Լամարա Աֆրիկյանին
/ՀՀ, ք.Երևան, Ռոստոմի փող., 98 տուն/

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի` Արթուր Օհանյանի, Լիանա Տոնոյանի ընդդեմ Կարինե Հմայակի Գագյանի, երրորդ անձանց՝ Դավիթ Նահապետյանի, Լիլիթ Այվազյանի, Լամարա Աֆրիկյանի, Աշոտ Գասպարյանի, Էդուարդ Վարդազարյանի՝ որպես շինծու գործարք 30.05.2008 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն առոչինչ ճանաչելու, որպես անվավերության հետևանք 30.05.2008 թվականին կնված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը շ նշանակվել է 2021 թվականի մարտի <<03>>-ին, ժամը՝ <<11:40>>-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
- դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Նազարբեկյան թաղ. 40

Հեռ..` (+37410) 33-95-96 (ներքին՝ 209)

Էլ. փոստ`