Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ՍնԴ/2144/04/19 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ

01.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս



Պարտատեր «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին
Հասցե՝ ք. Դիլիջան, Թբիլիսյան խճ. 2


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ՍնԴ/2144/04/19 սնանկության գործը՝ ըստ դիմումի «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ընդդեմ Արքայանիստ գիտաարտադրական հիմնադրամի՝ պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի վերաբերյալ:
Տեղեկացվում եք, որ 29.03.2021թ. նշանակվել է դատական նիստ սույն սնանկության գործով՝
• «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված պահանջի դեմ «Արքայանիստ» ԳԱՀ-ի կողմից ներկայացված առարկության քննարկմանը:
• «Նիգ-Ռուբշին» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Տեր-Վարդանյանի կողմից ներկայացված պահանջի դեմ «Արքայանիստ» ԳԱՀ-ի կողմից ներկայացված առարկության քննարկմանը:
• «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված առարկության քննարկմանը:
Առարկությունների քննարկումը տեղի կունենա 29.03.2021թ. ժամը՝ 11:30-ին ՀՀ Սնանկության դատարանում(հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականաման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:




ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա. ԱԼԵՔՅԱՆ

Հասցե` ք. Երևան. Օտյան 53/2

Հեռ..` +374 10 74-28-20

Էլ. փոստ`