Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Դատական ծանուցագիր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ՍնԴ/2236/04/19 սնանկության գործով hրապարակային ծանուցում դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

04.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

«ԷՅԲԻՍԻ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ին
(ք․ Երևան, Կենտրոն, Մաշտոց 8/6)


ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.01.2021 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ՍնԴ/2236/04/19 սնանկության գործով ըստ դիմումի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «ԷՅԲԻՍԻ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, պարտապանի նկատմամբ ներկայացված պահանջների վերջնական ցուցակը հաստատելու հարցը, ՀՀ սնակության դատարանի 21.10.2020 թվականի «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշման դեմ «ԷՅԲԻՍԻ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անունից ներկայացված վերաքննիչ բողոք:
«ԷՅԲԻՍԻ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի վերջին հայտնի գտնվելու վայրը ՀՀ, ք.Երևան, Կենտրոն, Մաշտոց 8/6 հասցեն է, սակայն փաստացի գտնվելու վայրն անհայտ է:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (321):


Դատավորի օգնական` Նանո Պապոյան

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 374 10 448408 321

Էլ. փոստ`