Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գործ հա. ԵԴ/37741/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Գործ հա. ԵԴ/37741/02/19
Պատասխանող՝ Ջեմմա Աբրահամյանին
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Շենգավիթ, Նոր Խարբերդ, 27 փողոց, տուն 3
Պատասխանող՝ Ջեմմա Աբրահամյանին
Հասցե՝ ՌԴ, ք. Մոսվկվա, Վերնադսկի պողոտա, թաղամաս 1, 74 շենք, բն.91


Որպես պատասխանող կողմ, 2021 թվականի մայիսի 11-ին, ժամը 11:15-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/37741/02/19 քաղաքացիական գործով ըստ հայցի՝Ռաֆայել Էդուարդի Քոչարյանի ընդդեմ Էմմա Ռաֆիկի Քոչարյանի, Ջեմմա Ռաֆիկի Աբրահամյանի և Տավուշի մարզի նոտարական տարածքի նոտար Գ.Գ. Անանյանի՝ ժառանգության իրավունքի վկայագիրը անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք՝ Էմմա Ռաֆիկի Քոչարյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու, Ջեմմա Ռաֆիկի Աբրահամյանի անվամբ կատարված նվիրատվության պայմանագիրը և իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու, ինչպես նաև Ռաֆայել Էդուարդի Քոչարյանին ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ուղարկվող փաստաթղթերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նստավայրեր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի հասցեն է` ք. Երևան, Նազարբեկյան 40 թաղամաս:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:




Դատավորի օգնական Անի Թելունց

Հասցե` ք.Երևան, Նազարբեկյան 40 թաղամաս

Հեռ..` +374 10 33 95 96

Էլ. փոստ`