Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԿԴ/3553/02/14 քաղաքացիական գործով պատասծանող, հակընդդեմ հայցվոր` Էլյա Տեր-Վարդանյանի վերաբերյալ դատական նիստի ծանուղագիր

09.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի

ԵԿԴ/3553/02/14
01 փետրվարի 2021թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ

Պատասխանող, հակընդդեմ հայցվոր` Էլյա Տեր-Վարդանյանին
/ք.Երևան, Մաշտոցի փողոց, 15 շ., բն. 110/

Դատարանի (դատավոր L.Սարգսյան) վարույթ է գտնվում թիվ ԵԿԴ/3553/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի Վարդան Տեր-Վարդանյանի և Ռուզաննա Տեր-Վարդանյանի ընդդեմ Էլյա Տեր-Վարդանյանի, երրորդ անձ Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի, Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ ծնողական իրավունքները սահմանափակելու և երեխաների խնամքն ու դաստիարակությունն իրենց հանձնելու և ըստ հակընդդեմ հայցի՝ Էլյա Տեր-Վարդանյանի՝ երեխաների բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելու, խնամքն ու դաստիարակությունն իրեն հանձնելու պահանջների մասին:
Դուք որպես պատասխանող, հակընդդեմ հայցվոր` տեղեկացվում եք նախնական դատական նիստի մասին, որը տեղի կունենա 2021թ. մայիսի 12-ին, ժամը՝ 17:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նստավայարը Քանաքեռ, /հասցե` ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում, դահլիճ 12/:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ դատարանը նախազգուշացնում է Ձեզ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:

Դատավորի օգնական` Ռ. Ավագյան

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճ., 3/9

Հեռ..` +374 10 28-97-77

Էլ. փոստ`