ԹԻՎ ԵԴ/17068/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
09.02.2021
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քանաքեռ նստավայր` ք. Երևան, Թբիլիսյան 3/9, հեռ. 010 20-97-70
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ԵԴ /17068/02/20
Պատասխանող ՝ Վահե Զաքարյանին
/ՀՀ, ք. Երևան, 16թ., 45շ., բն. 75/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա. Սուքոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործը ըստ հայցի՝ Իրինա Բադալյանի ընդդեմ Վահե Զաքարյանի՝ ալիմենտի բռնագանձման պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատաքննությունը նշանակվել է 2021 թվականի մարտի 26-ին, ժամը 12:30-ին (ք. Երևան, Թբիլիսյան 3/9, 2-րդ հարկ, 5-րդ դահլիճ) ,և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
Միևնույն ժամանակ, ծանուցում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: Նույն օրենսգրքի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ 1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`
ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Ծանուցագրին կից ուղարկվում է հայցվորի կողմից ներկայացված միջնորդությունը՝ բաղկացած՝ 9 թերթից:
Դատավորի օգնական՝ Հ. Զաքարյան
Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9
Հեռ..` +374 10-20-97-70
Էլ. փոստ`