Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԿԴ/2347/02/16 Քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

09.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ

ԵԿԴ/2347/02/16 Քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

Երրորդ անձ՝ Արմեն Շիրինյան
/ք.Վանաձոր, Երևանյան խճ. 123/

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տ. Ստեփանյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի ըստ հայցի Անդրանիկ Գրիգորյանի և մյուսների, ընդդեմ «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության, «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգոր Գրիգորյանի, երրոդ անձինք՝ Սամվել Մարգարյանի և մյուսների 28.11.2014 թվականի ՀԽՄ ՀԿ արտահերթ համագումարի որոշումն անվավեր ճանաչելու` այն է համագումարի ընթացքում ընդունված բոլոր որոշումները, դրանց հիման վրա կատարված բոլոր կանոնադրական փոփոխություններն և համապատասխան պետական գրանցումը, 28.11.2014 թվականի ՀԽՄ ՀԿ նախագահի վերընտրությունը, ՀԽՄ ՀԿ-ին արտահերթ համագումար հրավիրելու և դրա օրակարգում ՀԽՄ ՀԿ նոր նախագահի, ՀԽՄ նախագահության և կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի ընտրություններ նշանակելու ու անցկացնելու մասին հարցեր ներառելու վերաբերյալ որոշում կայացնելուն պարտավորեցնելու` պարտավորեցնելով ՀԽՄ կենտրոնական վարչությանը պատշաճ կերպով ծանուցել համագումարի վերաբերյալ ՀԽՄ բոլոր անդամներին, 2009-2017 թթ կենտրոնական վարչության և կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները և գույքի օգտագործման հաշվետվությունները համագումարի ընթացքում պատգամավորների քննարկման և հաստատմանը ներկայացնելու պահանջների մասին :
Դուք հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան սույն քաղաքացիական գործով, որպես Երրորդ անձ՝:
Դատական նիստը նշանակվել է 2021թ. Մարտի 01-ին, ժամը` 11:00-ին:
Ներկայանալու վայրը` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հասցեն` ք. Երևան, Մ. Խորենացու 162ա, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 5, հեռ./ 010 55-77-04/:
Խնդրվում է նշված օրը և ժամին դատական նիստին որպես պատասխանող ապահովել Ձեր մասնակցությունը:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Ծանոթություն.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն`
Այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում կրում է դատավարական փաստաթուղթը, դրան կից փաստաթղթերը կամ ապացույցները դատարանին և դատավարության այլ մասնակիցներին ուղարկելու պարտականություն, ապա դատավարական փաստաթղթերը կարող են ուղարկվել նաև պատվիրված նամակով՝ առանց հանձնման մասին ծանուցման:
3. Այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

Դատավորի օգնական Ս.Ներսիսյան

Հասցե` ք. Երևան , Մովսես Խորենացի 162 ա

Հեռ..` 37410557704

Էլ. փոստ`