Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/5020/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

10.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

պատասխանող՝ Արտյոմ Անդրանիկի Հովհաննիսյանին
հասցեն՝ ք.Վանաձոր, Ավետիսյան փողոց, 55/57, բն. 38


ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Մանուշ Լևոնի Սարգսյանի ընդդեմ Արտյոմ Անդրանիկի Հովհաննիսյանի` ամուսնալուծության և համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված տրանսպորտային միջոցի ½ մասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 09.03.2021 թվականին, ժամը 10:30-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ի․ ԱՍԱՏՐՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`