Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ2/1488/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող՝ Սասուն Սպարտակի Եգանյանին
/ՀՀ, Լոռու մարզ, գ.Դսեղ/

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի Լոռու մարզի դատախազության ընդդեմ Սամվել Ալբերտի Վանյանի, Սասուն Սպարտակի Եգանյանի և Մարտուն Զավենի Հախվերդյանի՝ բաժիններն առանձնացնելու, դրանց վրա բռնագանձում տարածելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու և գումարն ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու, բռնագանձումը պարտապանների բաժինների վրա տարածելու պահանջների մասին հա. ԼԴ2/1488/02/20 քաղաքացիական գործը:
Սույն քաղաքացիական գործով 2021թ. փետրվարի 11-ին, ժամը 14:30-ին կայացած նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2021թ. հունիսի 23-ին, ժամը 17:30-ին (ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6, դատական նիստերի դահլիճ հա. 5) և Դուք նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես պատասխանող:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 23-ին Ձեր էր ուղարկվել նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը և դատական ծանուցագիրը, սակայն Ձեզ ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայության կողմից վերադարձվել են դատարան:

Կրկին ուղարկվում է նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը և դատական ծանուցագիրը 2 թերթից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ք.Վանաձոր, Մ.Գոշի 6

Հեռ..` +374322 2-33-93

Էլ. փոստ`