Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/2804/02/14 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս








Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/2804/02/14

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

« 11 » փետրվարի 2021 թվական քաղաք Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժ. Ասատրյանս, նախնական դատական նիստում քննելով ըստ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության հայցի ընդդեմ Հայկ Արմենակի Կյուրեղյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԱԴԴ/2804/02/14 քաղաքացիական գործը,
ՊԱՐԶԵՑ
ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ.Թորոսյան) 20.08.2015 թվականի որոշմամբ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Հայկ Արմենակի Կյուրեղյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ և նշանակվել է դատակաան նիստ:
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Գ.Թորոսյան) թիվ ԵԱԴԴ/2804/02/14 քաղաքացիական գործով 30.12.2015 թվականին կայացրել է վճիռ, հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 09.10.2019 թվականի որոշում է կայացվել Հայկ Արմենակի Կուրեղյանի կողմից վերաքննիչ բողոք բերելու ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու, վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և դատական նիստում քննելու մասին:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.12.2019 թվականի որոշմամբ պատասխանող Հայկ Արմենակի Կյուրեղյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվել է, ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.12.2015 թվականին թիվ ԵԱԴԴ/2804/02/14 քաղաքացիական գործով կայացված վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:
09.04.2018 թվականին ուժի մեջ մտած «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 2-րդ և 23-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետությունում գործում են (…) առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, այդ թվում` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը:
Քաղաքացիական գործը մակագրվել է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժ. Ասատրյանին 13.02.2020 թվականին, իսկ դատավորի աշխատակազմին հանձնվել է 14.02.2020 թվականին (հիմք՝ գործի կարգագիր):
Դատարանի 19.02.2020 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական նիստ:
Գործին մասնակցող անձինք 27.08.2020 թվականի նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ գլխի կանոններին համապատասխան, սակայն դատական նիստին մասնակցել է միայն պատասխանողը:
Դատարանը 27.08.2020 թվականի որոշմամբ կայացրել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում և գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանվել է մինչև 26․10․2020 թվականը:
Դատավորը 16.10.2020 թվականից մինչև 30.10.2020 թվականը ներառյալ գտնվել է անաշխատունակության մեջ դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2021 թվականի փետրվարի 11-ին ժամը 11:40-ին:
Գործին մասնակցող անձինք պատշաճ կարգով ծանուցվել են նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն դատական նիստին ներկայացել է միայն պատասխանողը։
Դատարանը գտնում է, որ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը պետք է ավարտել և գործը նշանակել դատաքննության հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը, իսկ 2-րդ մասի համաձայն՝ դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց համաձայնությամբ նախնական դատական նիստից անմիջապես անցնելու դատաքննության, եթե գործին մասնակցող բոլոր անձինք կամ նրանց ներկայացուցիչները ներկա են նախնական դատական նիստին, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված հեռակա դատաքննություն կիրառելու դեպքերի, իսկ 3-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստն ավարտելու և դատաքննություն նշանակելու մասին որոշումը դատարանը երեք օրվա ընթացքում ուղարկում է նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:

11.02.2021 թվականի նախնական դատական նիստի ընթացքում Դատարանը՝ պարզելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացվել են նախնական դատական նիստում լուծման ենթակա հարցերը, և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի պահանջներով՝ համարելով գործը դատաքննության նախապատրաստված և որոշելով ապացույցների հետազոտման հաջորդականությունը, նախնական դատական նիստում որոշել է նախնական դատական նիստն ավարտել և գործը դատաքննության նշանակել 2021թվականի ապրիլի 15-ին ժամը 16։00-ին՝ դատաքննություն նշանակելու մասին կայացրած որոշումը երեք օրվա ընթացքում ուղարկել նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ, 200-րդ և 361-րդ հոդվածներով`

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1. Ըստ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության հայցի ընդդեմ Հայկ Արմենակի Կյուրեղյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԱԴԴ/2804/02/14 քաղաքացիական գործով ավարտել նախնական դատական նիստը և գործը նշանակել դատաքննության` 2021թվականի ապրիլի 15-ին ժամը 16։00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունիի նստավայրում:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ժ. ԱՍԱՏՐՅԱՆ


Թիվ ԵԱԴԴ/2804/02/14 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հայցվոր «Արդշինբանկ» ՓԲ ընկերությանը
(ՀՀ քաղաք Երևան Գ.Լուսավորչի 13)


Ըստ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության հայցի ընդդեմ Հայկ Արմենակի Կյուրեղյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով Դատավորի անաշխատունակության մեջ գտնվելու պատճառով դատական նիստը նշանակվել է 2021թվականի ապրիլի 15-ին ժամը 16։00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասեց` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա):
Միաժամանակ տեղեկացվում է, որ գործում առկա լիազորագրի ժամկետը ավարտվել է:
Դուք նշված օրը և ժամին անհրաժեշտ է Ձեր ներկայացուցչի ներկայությունն ապահովեք վերջինիս անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով, ինչպես նաև համապատասխան լիազորագրով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր` որպես հայցվոր:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հետևյալ դատավարական փաստաթղթերը՝ դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց հայցվորը կարող է ծանոթանալ:



ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա․ԱՍԱՏՐՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 010-57-34-44

Էլ. փոստ`