Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ3/0075/05/16 վարչական գործով հրապարակային ծանուցում

12.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, 0014, Թբիլիսյան խճուղի 3/9 հեռ.` +(37410) 20-10-89

Վահան Թերզյանին
Հասցե` ք. Երևան, Շարուրի փող., 10 շ., 12 բն.

Դուք տեղեկացվում եք, որ թիվ ՎԴ3/0075/05/16 վարչական գործով ըստ հայցի Արտավազդ Սիմոնյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արարատի մարզային ստորաբաժանման, երրորդ անձինք՝ ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, Վահան Թերզյան, թիվ ԵՇԴ/0154/04/15 սնանկության գործով նշանակված ժամանակավոր կառավարիչ Արսեն Չիտչյան` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արարատի մարզային ստորաբաժանման կողմից 28.12.2015թ-ին տրված թիվ ՄՏ-28122015-03-0249 միասնական տեղեկանքով և 10.03.2016թ-ի թիվ ԱՏ-09/03/2016-2-0013 տեղեկանքով հայտնված տեղեկատվությունների տրամադրմանն առնչվող գործողությունները ոչ իրավաչափ ճանաչել պահանջների մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 09.12.2019 թվականի վճռի դեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը նշանակվել է 2021 թվականի մարտի 30-ին ժամը 10:00-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ,1-ին դահլիճ)։ Նշված օրը և ժամին կարող եք ներկայանալ գործի քննությանը անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։


ԴԱՏԱՎՈՐ Ա.ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա.ՔԱՄԱԼՅԱՆ

Հասցե` ք.Երևան, 0014, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +(37410) 20-10-89

Էլ. փոստ`