Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/7665/05/19 վարչական գործով հրապարակային ծանուցում

12.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, 0014, Թբիլիսյան խճուղի 3/9 հեռ.` +(37410) 20-10-89


Ա/Ձ Ասատուր Քերոբյանին
Հասցե` ք. Երևան, Խորենացի 213/57

Դուք տեղեկացվում եք, որ թիվ ՎԴ/7665/05/19 վարչական գործով ըստ հայցի Ա/Ձ Ասատուր Քերոբյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության 19.08.2019 թվականի թիվ 3100890 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 05.06.2020 թվականի վճռի դեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է 2021 թվականի մարտի 30-ին ժամը 10:25-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ,1-ին դահլիճ)։ Նշված օրը և ժամին կարող եք ներկայանալ գործի քննությանը անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։


ԴԱՏԱՎՈՐ Ա.ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա.ՔԱՄԱԼՅԱՆ

Հասցե` ք.Երևան, 0014, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +(37410) 20-10-89

Էլ. փոստ`