Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍԴ3/0557/02/20 քաղաքացիական գործով պատասխանող` Սյունիք Տիգրանի Դոլունցին ուղղված դատական ծանուցում և փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցում:

12.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈւՐ ԻՐԱՎԱՍՈւԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Հայտնում եմ, որ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում թիվ ՍԴ3/0557/02/20 քաղաքացիական գործը ըստ հայցի «Արդշինբանկ» ՓԲ ընկերությունն ընդդեմ Տիգրան Սյունիքի Դոլունցի՝ գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջի մասին:
"Արդշինբանկ" ՓԲ ընկերության ներկայացուցիչը խնդրել է բռնագանձում տարածել Սյունիքի մարզ, ք. Գորիս, Սաթյան փող., տուն 18 հացեում գտնվող անշարժ գույքի վրա, որը ըստ գործում առկա տեղեկությունների գրավադրված է "Ակբա Բանկ" ԲԲԸ-ում /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 02052019-09-007 վկայական/ և նշված անշարժ գույքը համասեփականության իրավունքով պատկանում է նաև Սյունիք Տիգրանի Դոլունցին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38 հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերի համաձայն՝ Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատաքննության ավարտը, իսկ սույն օրենսգրքի 41-րդ և 42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով՝ մինչև եզրափակիչ դատական ակտի հրապարակումը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը (...):
Եթե առաջին ատյանի դատարանը գտնում է, որ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա ծանուցում է տվյալ անձանց` որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու նրանց իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:
Վերոգրյալի հիմքով տեղեկացնում ենք, որ մինչև սույն գործով դատաքննության ավարտը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել Ձեր ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգնեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագման, կարող եք ներկայացնել որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու վերաբերյալ միջնորդություն:
Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ Դատարանը 2021թ. փետրվարի 02-ին որոշում է կայացրել "Քաղաքացիական գործի արագացված դատաքննության կիրառումը դադարեցնելու, գործը ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին՛: Նախնական դատական նիստ է նշանակվել 2021թ. մարտի 04-ին, ժամը 10:45-ին, ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում (հասցե` ք.Գորիս, Անկախության 4/1, դատական նիստերի դահլիճ թիվ 1):

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ ք.Գորիս, Անկախության 4/1

Հեռ..` +374 284 25782

Էլ. փոստ`