Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/15820/02/19 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/15820/02/19 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Պատասխանող Գրիգոր Վարանցովի Հովակիմյանին
(ՀՀ քաղաք Երևան Տիչինայի փողոց 46 տուն)

Պատասխանող Վարանցով Բաբկենի Հովակիմյանին
(ՀՀ Արմավիրի մարզ գյուղ Մեծամոր Նար-Դոսի 5)

Պատասխանող Վարանցով Նորիկի Հովակիմյանին
(ՀՀ քաղաք Երևան Տիչինայի փողոց 46 տուն)

Պատասխանող Ասյա Արամայիսի Խաչատրյանին
(ՀՀ քաղաք Երևան Տիչինայի փողոց 46 տուն)

Պատասխանող Արփինե Վարանցովի Հովակիմյանին
(ՀՀ քաղաք Երևան Ն. Շենգավիթ 1 փողոց 27 տուն)

Պատասխանող Սոնա Վարանցովի Հովակիմյանին
(ՀՀ քաղաք Երևան Տիչինայի փողոց 46 տուն)

Պատասխանող Սոնա Վարանցովի Հովակիմյանին
(ՀՀ քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Սեբաստիա փողոց, 30 շենք բնակարան 11)

Ըստ Սիրանուշ Քաջիկի Հովսեփյանի հայցի ընդդեմ Գրիգոր Վարանցովի Հովակիմյանի, Վարանցով Բաբկենի Հովակիմյանի, Վարանցով Նորիկի Հովակիմյանի, Ասյա Արամայիսի Խաչատրյանի, Արփինե Վարանցովի Հովակիմյանի, Սոնա Վարանցովի Հովակիմյանի՝ «Պարտապանի բաժնեմասն առանձնացնելու» պահանջի մասին քաղաքացիական գործով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2021 թվականի մարտի 11-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրվաիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր` որպես պատասխանող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց պատասխանողը կարող է ծանոթանալ:
Տեեկացվում եք այն մասին, որ ըստ հայցադիմումի Գրիգոր Հովակիմյանին սեփականության իրավունքով պատկանում է 1/6-րդ բաժնեմասը, սակայն այն կազմում է 1/5-րդ մասը: Այդ ամենը պարզելու նպատակով անհրաժեշտ է Ձեր ներկայությունը դատական նիստին:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա․ԱՍԱՏՐՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 010-57-34-44

Էլ. փոստ`