Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/1118/02/21 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման ծանուցում:

13.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարությանօրենսգրոի 99-րդ հոդված 6- րդ մաս





Գործ թիվ ԵԴ/1118/02/21



ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ի Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ
ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<< 27 >> հունվարի 2021թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Շահնազարյանս, ծանոթանալով ըստ հայցի` <<ՄՏՍ-Հայաստան>> ՓԲ ընկերության ընդդեմ Նելլի Միշայի Մանուկյանի՝ 50.713 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումին,

ՊԱՐԶԵՑԻ

I.Հայցադիմումը ներկայացված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:
Հայցադիմումը և կից փաստաթղթերը Դատարանի Աջափնյակ նստավայր ստացվել են 19.01.2021 թվականին:
Հայցադիմումն ընդդատյա է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:
Հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքեր չկան:
Հետևաբար հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:

II. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
<<դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով>>:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
<<հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջներն առաջին ատյանի դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով: Արտարժույթով պահանջ ներկայացվելու դեպքում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշվում է հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով>>:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
<<առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ (…)>>:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
<<պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման մեջ նշվում է եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը>>:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
<<առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում>>:
Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը, միաժամանակ, բացակայում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով թվարկված դեպքերը՝ Դատարանը գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով, իսկ պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացվող եզրափակիչ դատական ակտը ենթակա է հրապարակման պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում:

III.ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի համաձայն՝
<<3. Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ենթակա է հրապարակման դատական իշանության պաշտոնական կայքում:

4. Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման հետ մեկտեղ գործին մասնակցող անձին ուղարկվում է գրավոր պարզաբանում՝ դատարանի որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին>> (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված են դատարանի որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունները, դրանց կատարման ժամկետներն ու չկատարելու հետևանքները):
Հաշվի առնելով այն փաստը, որ պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ենթակա է հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում, Դատարանը գտնում է, որ դատարանի որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին, ի թիվս գրավոր առանձին պարզաբանման, գործին մասնակցող անձանց այդ մասին պետք է պարզաբանել նաև սույն որոշմամբ՝ որպես այդ մասին իրազեկված լինելու դատավարական հնարավորության ապահովման լրացուցիչ երաշխիք:

IV. Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 124-րդ, 125-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ, 296-րդ, 297-րդ, 298-րդ, 299-րդ, 300-րդ հոդվածներով՝




ՈՐՈՇԵՑԻ

1. <<ՄՏՍ-Հայաստան>> ՓԲ ընկերության ընդդեմ Նելլի Միշայի Մանուկյանի՝ 50.713 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումն ընդունել վարույթ:
2.Գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
3.Գործի քննության արդյունքում կայացվող եզրափակիչ դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքի (www.datalex.am) միջոցով հրապարակել 2021 թվականի ապրիլի 19-ին:
4. Գործին մասնակցող անձանց պարզաբանել՝
- Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի սույն որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
- Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
- Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերը նշված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
- Վերը նշված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բացթողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
5. Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
6. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:

ԴԱՏԱՎՈՐ` Հ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

















Հասցե` ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` (010) 33-95-96 (209)

Էլ. փոստ`